Posted in Ուսումնական ճամփորդություն

Հայրենագիտական-ճանաչողական արշավ. Ուրցաձոր

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 16-21 

Ս. Հովհաննես Կարապետի վանք

Ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 21

Ճամփորդության ղեկավարներ ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան Ճամփորդության ուղղությունը՝ Ուրցաձոր-Սուրբ Կարապետ վանք- Հրեշտակների ձոր Ճամփորդության մեկնարկ՝ Մայր դպրոցի կայանատեղից՝ 09:00,  վերադարձ՝ 17:00, Մայր դպրոց:
Ճամփորդության գումարը՝ 2000 դրամ/ մեկ սովորողը/: 

Ճամփորդության գումարը՝ 2000 դրամ/ մեկ սովորողը/: Տրանսպորտ՝ Mersdes Sprinter , 60 LD 077, վարորդ՝ Արթուր Խաչատրյան , 093375509 


Նպատակը՝

  • Ճանաչել հայրենիքի մի հատվածը
  • Արշավի կազմակերպում
  • ճամփորդական հմտությունների ձեռք բերում
  • Տոնը՝ բարձունքին 
  • Հետազոտական , ուսումնական աշխատանքի իրականացում 

Նախագծի ընթացքը

  • ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս լրացումներով 
  • նախնական հետազոտական աշխատանք. ծանոթանում ենք երթուղուն, այցելվող վայրերին
  • արշավի նախապատրաստում
  • մասնակից պատրաստում է իր ուսապարկը, ճիշտ և անհրաժեշտ իրեր է վերցնում, ուշադրություն է դարձնում քայլարշավային հանդերձանքին
  • արշավի իրականացում 
  • նախագծի արդյունքների ամբողջացում և հրապարակում 

Կանգառներ 

  • Կանգառ Լուսաշող գյուղի մոտ, որտեղից սկսում ենք քայլքը
  • Կանգառ Սուրբ Կարապետ վանքում
  • Կանգառ Դաշտաքար գյուղի մոտ, որտեղից քայլելու ենք Հրեշտակների ձոր 
  • Կանգառ Հրեշտակների ձորում 
  • Վերադարձ 

Նախապատրաստական առաջադրանքներ 

  • Ճիշտ պատրաստվել քայլարշավին, պատրաստել պայուսակը. ի՞նչ հանգնել, ի՞նչ է անհրաժեշտ վերցնել
  • Տեղեկություններ հավաքել այցելվող վայրերի մասին 
  • Google map-ի օգնությամբ գծել ճամփորդության քարտեզը 

Նախնական աշխատանքը հրապարակվում է սովորողի բլոգում մինչև ճամփորդությունը: 
Ակնկալվող արդյունքը ՝

  • սովորողների տպավորությունների գրանցում բլոգում՝ պատումի տեսքով,
  • ֆոտոշարերի հրապարակում: 

Անհրաժեշտ իրեր

  • հարմար և թեթև ուսապարկ 
  • ամուր, քայլքի համար նախատեսված մարզական կոշիկներ 
  • արևային գլխարկ, ակնոց
  • արևապաշտպան քսուկ 
  • սնունդ , ջուր /բրդուճներ՝ պարտադիր/
  • երկարաթև, թեթև վերնահագուստ
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • դիմակ
  • անձնական ախտահանող միջոց 

Արգելվում է  վերցնել գազավորված ըմպելիք, չիպս, արևածաղիկ: Նախագծի մասնակիցը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին՝ առավոտյան չուշանա, չկեղտոտի տարածքը, չվախենա և ժպիտով հաղթահարի քայլքի ճանապարհը: 

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվում են մեկնելուց առաջ
  • Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը: 

Մասնակցել ցանկացողները գրեն tatev.abrahamyan@mskh.am և S.mnacakanyan@mskh.am էլ. հասցեներին: 

Մասնակիցներ 

  1.     Ալեն Աբովյան, 6-րդ դասարան
  2.      Նալբանդյան Ալբերտ, 7-րդ դասարան
  3.       Յանա Սուքիասյան, 6-րդ դասարան
  4.       Էվա Պետրոսյան, 6-րդ դասարան
  5.       Նոնա Գալստյան , 6-րդ դասարան
  6.       Երվանդյան Աննա, ծնող
  7.       Դավիթ Խուդոյան, 6-րդ դասարան
  8.       Ավագյան Սարգիս, 6-րդ դասարան
  9.   Ավագյան Ռաֆայել, 6-րդ դասարան
  10.   Գրիգորյան Դավիթ , 7-րդ դասարան
  11. Նարեկ Սուքիասյան, 6-րդ դասարան
  12.   Արամ Մաղաքյան, 6-րդ դասարան 
  13.   Կարինե Դադոյան, 6-րդ դասարան
  14.   Դավիթ Նիկողոսյան, 6-րդ դասարան
  15.   Կարապետ Քեշիշյան, 6- րդ դասարան
  16.   Հերմին Քեշիշյան,  6-րդ դասարան
  17. Մարգարյան Դավիթ, 6-րդ դասարան
  18. Վան Գրիգորյան
  19. Ավագ Առաքելյան, 7-րդ դասարան
  20. Լևոն Զաքարյան/ Նարեկ Սուքիայանի ընկեր, 6-րդ դասարան

Ամփոփում

Սեպտեմբերի 21-ի Անկախության օրվան նվիրված մեր ճամփորդությունը ուղղված էր դեպի Սուրբ Հովհաննես Կարապետի վանական համալիր: Ի ուրախություն մեզ , պարզվեց սկսվել են դեպի վանք տանող ճանապարհի վերանորոգումը:

https://www.google.com/maps/embed?pb=!1m40!1m12!1m3!1d391168.26034967223!2d44.43432922331273!3d40.008402137231876!2m3!1f0!2f0!3f0!3m2!1i1024!2i768!4f13.1!4m25!3e0!4m5!1s0x406aa2dab8fc8b5b%3A0x3d1479ae87da526a!2z1LXWgNaH1aHVtiwg1YDVodW11aHVvdW_1aHVtg!3m2!1d40.187202299999996!2d44.515209!4m5!1s0x4015483b3745878b%3A0xf060ab4ccaf5c111!2z1YjWgtaA1oHVodWx1bjWgCwg1YDVodW11aHVvdW_1aHVtg!3m2!1d39.9216526!2d44.8236341!4m5!1s0x401540f3e20702e1%3A0x49db1df106eae260!2z1LzVuNaC1b3VodW31bjVsg!3m2!1d39.8529692!2d44.9766939!4m5!1s0x40153f47b3c2d441%3A0xc4a6fbcf4492ef51!2z1LbVq9W21bvVq9aA1azVuNaCLCBTdC5LYXJhcGV0IE1vbmFzdGVyeSBSb2FkLCDVgNWh1bXVodW91b_VodW2!3m2!1d39.838279899999996!2d44.9119841!5e0!3m2!1shy!2s!4v1600710484172!5m2!1shy!2s

Միջնադարյան հայկական ճարտարապետական այս համալիրը գտնվում է Արարատի մարզում, այժմ լքյալ Ջնջռլու գյուղատեղիից 1կմ հյուսիսարևելք, ՈՒրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում: Զնջռլու, ավերակ գյուղատեղի Լանջառ գյուղից մոտ 5 կմ հյուսիս-արևմուտք, դեպի վանք տանող ճանապարհի ձախ կողմում, վանքից ոչ հեռու:Գյուղատեղում և նրա շրջակայքում տարածվում են բազմաթիվ գերեզմանոցներ՝ մահարձաններով ու կոթողներով : Այդ բոլորը վկայում են, որ Զնջռլուն եղել է Հայաստանի հնագույն և նշանավոր բնակավայրերից մեկը, որը մի քանի անգամ հիշատակվում է նաև Ս. Հովհաննես Կարապետ վանքի վիմագիր արձանագրություններում։ Համաձայն այդ արձանագրությունների՝ վանքի կառուցման ժամանակ՝ 1301 թ. Օրբելյան Ջալալ իշխանի կին Գոնցան իր հայրենի Զնջռլու գյուղը նվիրել է Ս. Հովհաննես Կարապետ վանքին: Սա նշանակում է, որ Զնջռլու գյուղը գոյություն է ունեցել առնվազն 13-րդ դարում և պատկանել է Օրբելյան նշանավոր իշխանական տանը: Ջնջռլու գյուղատեղին 2004թ-ից վերանվանվել է Մոշաղբյուր:Սա նշանակում է, որ Զնջռլու գյուղը գոյություն է ունեցել առնվազն մինչև 16-րդ դարի երկրորդ կեսը և, ինչպես տարածաշրջանի մյուս հայաբնակ գյուղերը, հավանաբար լքվել է 1604 թ. պարսից շահ Աբասի բռնագաղթի հետևանքով: Հետագա դարերում շրջակայքում հաստատված թուրքական (թաթարական) բնակչության կողմից գյուղատեղին անվանվել է Զնջռլու: Գյուղատեղին կրկին հայերով է բնակեցվել 19-րդ դարի սկզբներին, երբ այստեղ հաստատվել են Խոյից ու Սալմաստից տեղափոխված հայ բնակչությունը:Ինչպես մեզ ներկայացրեց վարդապետ Արիստակեսը/վանքում հանդիպեցինք/, Հայաստանի տարբեր վայրերից այստեղ էին բերում ժնջիլով փաթաթված դիվահար հիվանդությամբ մարդկանց. վանքի ուժը նրանում էր, որ այստեղ բուժվում էին այդ մարդիկ, և ժնջիլները թողնում էին ու առողջ հեռանում:1725 թվականը կրող արձանագրությունից հասկացվում է, որ այդ ժամանակ վանքը եղել է ավերակ և լքված վիճակում: Վանքը և նրան մոտիկ գտնվող մյուս վանքերը ավերվել են 1679 թվականի մեծ երկրաշարժից:1896 թվականին կառուցված վանքի միաբանության բնակելի շենքերը, 1897 թվականին կառուցված վանքի պարիսպը և 1898 թվականին՝ հացահատիկի հողերը, հավանական են դարձնում, որ վանքը 19 րդ դարի վերջերին որոշ ժամանակով վերականգնվել է:

Հովհաննես Ս. Կարապետ վանական համալիրը բաղկացած է Սպիտակավոր Ս. Աստվածածին եկեղեցուց (1301 թ.), ժամատնից (XIV դ.), երկհարկ դամբարանից, միաբանության շենքերից (1896 թ.), պարսպից (1897 թ.):

Արևմտյան շքամուտքի բարավորին և նրանից վերև բարձրարվեստ բարձրաքանդակներ են, որոնց հեղինակը Սարգիս վարդապետ նկարիչն է: Եկեղեցու ներսում ընկած  մի մեծ քարի վրա` Պռոշյանների տոհմանիշ բարձրաքանդակն է, թևատարած արծիվը` խոյը ճանկերում բռնած:

Միակ մուտքը արևմտյան կողմից է՝ կիսակլոր ճակատակալ մեծ քարով և գծավոր զարդեր ունեցող շրջանակով: Մուտքի ճակատակալ քարը պատած է բարձրաքանդակ, շատ գեղեցիկ և նուրբ մշակված սրբապատկերներով, ուր, ծաղկեհյուս-մանրանկար ֆոնի վրա Մարիամ Աստվածածինը բազմած բարձի վրա՝ մանուկ Հիսուս Քրիստոսը  գրկին, իսկ կողքերին մի-մի հրեշտակ կանգած և ձեռները տարածած դեպի տիրամայրը: Դրանցից վերև պատկերված է Ադամը, շուրջ ավետարանիչների կենդանակերպերի նշանները, աջ կողմում մեծ տառերով գրված է ԱԴ: Ճակատակալ քարի վրա եղած արձանագրությունից տեղեկացվում է, որ այս բարձրաքանդակի հեղինակն է Սարգիս վարդապետը։

Ճամփորդությունը շարունակեցինք դեպի Հրեշտակների ձոր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s