Պատմություն.առարկայական ծրագիր
Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ
Իրավիճակի նկարագրություն-Նախորդ ուսումնական տարին, արտակարգ իրավիճակից ելնելով, ավարտեցինք հեռավար հարթակում, սովորողները տարատեսակ իրենց դրսևորեցին այդ հարթակում. այս տարի շարունակելու ենք մեր ձեռք բերած կարողությունների զարգացումը՝ աստիճանաբար այն դարձնելով հմտություն:
Արտակարգ ուսումնական տարի-Արդի շրջանում, համաճարակային իրավիճակից ելնելով, դասերը կազմակերպվում են հաստատված ուղեցույցի սկզբունքով (մինչև համաճարակի ավարտը)
- առկա ուսումնառություն
- ուսումնառություն ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում
- առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում
- հեռավար ուսուցում
- Անկախ սովորողի ուսումնառության ընտրած ձևից, բովանդակությունը, ծրագիրը նույնն է, դասավանդողը՝ իրականացնում է աշխատանքը անհատական մոտեցում ցուցաբերելով, հաշվի առնելով սովորողի անհատական ուսումնական պլանը:
«Պատմություն» առարկայի դասավանդման նպատակը ազգային ինքնագիտակցություն , պատասխանատվություն , պատմական կրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտում, պատմական օրինաչափությունների ուսումնասիրություն, անցյալի նկատմամբ հետազոտական-ստեղծագործական մոտեցում ունեցող քաղաքացու ձևավորումն է:
Հիմնական խնդիրներն են՝
- սովորողների բանավոր, գրավոր խոսքում պատմական բառապաշարի զարգացման հմտությունների ապահովում
- սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման արդյունքում պատմական անցյալի վերստեղծան հմտությունների ապահովում
- սահմանումների ձևակերպումների, հիմնավորելու, ապացուցելու, հետազոտելու կարողությունների, հմտությունների ձևավորում, զարգացում
- հետազոտական աշխատանքների զարգացում
- պատմական երևույթների, իրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտում
- սովորողների քննադատական մտածողության զարգացում
- անհատական, խմբային աշխատանքների կազմակերպում
- սովորողների համագործակցային կարողությունների ձեռքբերում
- իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտություն
- ինքնակրթության միջավայրի ստեղծում
- համեմատելու, համադրելու, գնահատելու կարողության
- նախագծային աշխատանքների հետևողական կատարելու կարողություն
- համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն
- տեղեկատվական աբյուրներից օգտվելու հմտության զարգացում
Ուսուցման կազմակերպումը
- Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը: Ուսուցումն իրականացվում է նաև կրթահամալիրի ուսումնական օրացուցից բխող ուսումնական նախագծերի միջոցով : Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով:
- Ուսումնական ճամփորդությունները
- Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների խումբն դասավանդողի հետ ստեղծում է ուսումնական նյութեր, տեսանյութեր և այլն:
- Բանավոր աշխատանքները, քննարկումները նպաստում են,որ սովորողը կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել, խոսել:
- Խրախուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում:
- Սովորողը կատարում է ուսումնական աշխատանք , որի հիմնական նպատակը սովորողի ինքնարտահայտման կարողության ձևավորումն է: Սովորողը արտահայտվում է, վերլուծում է, գրավոր մեկնաբանում է, ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, թարգմանությունները, որոնք տեսանելի են դառնում անձնական բլոգում կամ mskh.am կայքում: Սովորողը մեդիահմտությունների կիրառման միջոցով իր խոսքը, վերլուծությունները, հետազոտական աշխատանքները հրապարակում, հանրայնացնում է:
- Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողն օգտագործում է տարբեր ուսումնական կայքեր, անձնական բլոգ, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր և այլն:
- Ուսումնական նյութեր ընտրելիս և հանձնարարելիս դասավանդողը հաշվի է առնում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:
- կազմակերպվում է նաև հեռավար ուսուցում, որտեղ մեծ նշանակություն են ունենում ընտանեկան նախագծերը, ուսուցիչը դառնում է խորհրդատու, ծնողը ՝ուսուցիչ:
- Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական նախագծերով: Սովորողները դպրոց են գալիս անձնական նեթբուք- նոթբուքերով:
- Ուսուցման ընթացքում միայն դասագիրքը չի հանդիսանում ուսուցման աղբյուր, օգտագործվում են տարբեր ուսումնական կայքեր, այլ աղբյուրներ…
Ուսումնական միջավայր Ուսումնական միջավայրը ոչ միայն դասասենյակն է , այլ նաև դպրոցի բակը, թանգարանը, քաղաքը, փողոցը, մոտակա այգին, հայրենագիտական ճամփորդությունները, տեսարժան վայրը, սովորողի անձնական բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն: Առարկայի դասավանդման ընթացքում կիրառում ենք մի շարք մոնտաժային և ուսումնական ծրագրեր: Սովորողը պետք է արդեն իսկ տիրապետի մի շարք համակարգչային ծրագրերի և տարվա ընթացքում սովորի նորերը՝ կիրառելով դասապրոցեսում:
Ուսումնական գործունեության ձևեր
- թարգմանություններ
- ֆիլմերի, կայքի նյութերի ստեղծում, դիտում, քննարկում
- փոդքասթերի ստեղծում, հարցազրույցներ տարբեր թեմաներով
- ուսումնական ՏՎ-ներ
- բանավեճերի կազմակերպում
- առցանց դասեր և քննարկումներ
- անհատական և խմբային նախագծեր
Բլոգավարություն-8-րդ դասարանի սովորողը շարունակում են աշխատել իրենց բլոգներում, որոնք պետք է համապատասխանեն սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին: Բլոգում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝
- սովորողի կողմից կատարված առաջադրանքները
- սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ
- անհատական նախագծերի արդյունքները
- Սովորողը բլոգում պետք է հնարավորինս պահպանի հեղինակային իրավունքի նորմերը
Բովանդակություն
Առարկայի բովանդակությունը
- Բագրատունյաց Հայաստան – 4 ժամ
- Հայկական ռազմական ուժերի պայքարը օտար նվաճողների դեմ XI – XIV դարերում – 2 ժամ
- Հայկական պետականությունը Կիլիկիայում – 4 ժամ
- Հայկական մշակույթը X – XIV դարերում – 2 ժամ
- Հայաստանը ուշ միջնադարում – 4 ժամ
- Արդյունաբերական հասարակությունը և նրա զարգացման շրջափուլերը – 2 ժամ
- Արմատական տեղաշարժեր եվրոպական տնտեսության մեջ – 2 ժամ
- Արդյունաբերական զարգացման արդյունքները – 2 ժամ
- Լուսավորության դարաշրջանը – 2 ժամ
- Հեղափոխությունների դարաշրջան – 8 ժամ
- Նիդեռլանդական հեղափոխություն – 2 ժամ
- Անգլիական հեղափոխություն – 2 ժամ
- Ամերիկյան հեղափոխություն – 2 ժամ
- Ֆրանսիական հեղափոխություն – 2 ժամ
- Ձմեռային ճամբար
- Ազատագրական պայքարը Սյունիքում և Արցախում – 2 ժամ
- Հայաստանը XIX դարի I կեսին – 2 ժամ
- Նապոլեոնյան դարաշրջան — 2 ժամ
- Հետնապոլեոնյան Եվրոպայի XIX դարը – 2 ժամ
- Արևելքի ավանդական հասարակությունները նոր ժամանակներում – 4 ժամ
- Հայաստանը XIX դարի II կեսին և XX դարի սկզբին – 8 ժամ
- Հայաստանը Ռուսաստանյան և օսմանյան կայսրությունների կազմում – 2 ժամ
- Հայ ազգային –հասարակական շարժումները – 2 ժամ
- Հայկական հարց – 2 ժամ
- Ազգային-ազատագրական պայքարը XIX դարի II կեսին և XX դարի սկզբին – 2 ժամ
- Արդյունաբերական հասարակության II շրջափուլի սոցիալ-տնտեսական և գաղափարա-քաղաքական փոփոխությունները – 2 ժամ
- Հասարակական-քաղաքական շարժումները Եվրոպայում և ԱՄՆ-ում նոր ժամանակների ավարտին – 2 ժամ
- Ազգային հիմնախնդիր և ազգային պետություններ – 2 ժամ
- Արևելյան հասարակությունների արդիականացման փորձերը – 2 ժամ
- Նոր ժամանակների համաշխարհային մշակույթը – 2 ժամ
- Նոր ժամանակների հայկական մշակույթը – 2 ժամ
- Աշխարհը աշխարհամարտի շեմին – 2 ժամ
- Ամառային ճամբար
Գնահատում Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակայինկրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել: Սովորողի գնահատականը պատմությունից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛հետազոտական աշխատանքները, և՛ բլոգային աշխատանքը:Դասավանդողըը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով: Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:
Գնահատում (10 բալանոց համակարգով)
- Պարտադիր դասարանական բանավոր աշխատանք – 2-6 բալ
- Պարտադիր դասարանական գրավոր աշխատանք1-2 բալ
- Կամավոր տնային աշխատանք – 1-3 բալ
- Նախագծային աշխատանք – 1-3 բալ
- Հետազոտական աշխատանք/կարևորվում է սեփական կարծիքի ձևակերպումը, օտարալեզու աղբյուրների գործածությունը, քանակը, որակը/ – 2-4 բալ
- Թարգմանություններ-2-4 բալ/1 էջը Arial Unicode14 ձևաչափով)
- Բալերի ավելացման դեպքում , հավելյալ բալերի օգտագործման նպատակները քննարկվում է սովորողի հետ
- Խրախուսվում է սովորողի ինքնագնահատումը, որը հիմք կարող է հանդիսանալ ուսուցչի գնահատման համար: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասավանդողը ներկայացնում է google forum փաստաթղթով հավաքված առաջադրանքների, նախագծային աշխատանքների փաթեթ, ուր ամփոփում է ամբողջ ամսվա աշխատանքները: Սովորողը իր բլոգում կատարված առաջադրանքների հղումների արդյունքում փաստաթղթում է հավաքում իր աշխատանքները, վերլուծում, ինքնուրույն գնահատում իր աշխատանքը: Սա հնարավորություն է տալիս ամբողջական աշխատանքների փաթեթ ունենալ, որը տեսանելի է թե՛ սովորողին, թե՛ ուսուցչին, թե՛ ծնողին:Այս մոտեցումը օգնում է սովորողին հստակ տեսնել սեփական աշխատանքը և տալ անկախ գնահատական: