Պատմություն.առարկայական ծրագիր
Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ
Իրավիճակի նկարագրություն-Պատմություն առարկան 6-րդ դասարանում սովորողները ուսումնասիրում են առաջին տարին , այդ պատճառով այն միտված է սովորողների մոտ հետաքրքրասիրության բարձրացմանը`ավելին իմանալու անցյալի մասին: Պատմությունն օգնում է սովորողներին հասկանալ մարդկային կյանքի բարդությունը, փոփոխությունների ընթացքը, տարբեր քաղաքակրթությունների միջև հասարակությունների և հարաբերությունների բազմազանությունը, ինչպես նաև սեփական ինքնությունը և իրենց ժամանակի մարտահրավերները: Պատմության իմացությունը իր հազարամյակների փորձով և գիտելիքներով օգնում է կայացնել ճիշտ ընտրություն: Արտակարգ ուսումնական տարի-Արդի շրջանում, համաճարակային իրավիճակից ելնելով, դասերը կազմակերպվում են հաստատված ուղեցույցի սկզբունքով (մինչև համաճարակի ավարտը)
- առկա ուսումնառություն
- ուսումնառություն ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում
- առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում
- հեռավար ուսուցում
- Անկախ սովորողի ուսումնառության ընտրած ձևից, բովանդակությունը, ծրագիրը նույնն է, դասավանդողը՝ իրականացնում է աշխատանքը անհատական մոտեցում ցուցաբերելով, հաշվի առնելով սովորողի անհատական ուսումնական պլանը:
«Պատմություն» առարկայի դասավանդման նպատակը ազգային ինքնագիտակցություն , պատասխանատվություն , պատմական կրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտում, պատմական օրինաչափությունների ուսումնասիրություն, անցյալի նկատմամբ հետազոտական-ստեղծագործական մոտեցում ունեցող քաղաքացու ձևավորումն է:
Հիմնական խնդիրներն են՝
- սովորողների բանավոր, գրավոր խոսքում պատմական բառապաշարի զարգացման հմտությունների ապահովում
- սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման արդյունքում պատմական անցյալի վերստեղծան հմտությունների ապահովում
- սովորողների քննադատական մտածողության զարգացում
- անհատական, խմբային աշխատանքների կազմակերպում
- սովորողների համագործակցային կարողությունների ձեռքբերում
- իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտություն
- ինքնակրթության միջավայրի ստեղծում
- համեմատելու, համադրելու, գնահատելու կարողության
- նախագծային աշխատանքների հետևողական կատարելու կարողություն
- համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն
- տեղեկատվական աբյուրներից օգտվելու հմտության զարգացում
Ուսուցման կազմակերպումը
- Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը: Ուսուցումն իրականացվում է նաև կրթահամալիրի ուսումնական օրացուցից բխող ուսումնական նախագծերի միջոցով : Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով:
- Ուսումնական ճամփորդությունները
- Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների խումբն դասավանդողի հետ ստեղծում է ուսումնական նյութեր, տեսանյութեր և այլն:
- Բանավոր աշխատանքները, քննարկումները նպաստում են,որ սովորողը կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել, խոսել:
- Խրախուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում:
- Սովորողը կատարում է ուսումնական աշխատանք , որի հիմնական նպատակը սովորողի ինքնարտահայտման կարողության ձևավորումն է: Սովորողը արտահայտվում է, վերլուծում է, գրավոր մեկնաբանում է, ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, թարգմանությունները, որոնք տեսանելի են դառնում անձնական բլոգում կամ mskh.am կայքում: Սովորողը մեդիահմտությունների կիրառման միջոցով իր խոսքը, վերլուծությունները, հետազոտական աշխատանքները հրապարակում, հանրայնացնում է:
- Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողն օգտագործում է տարբեր ուսումնական կայքեր, անձնական բլոգ, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր և այլն:
- Ուսումնական նյութեր ընտրելիս և հանձնարարելիս դասավանդողը հաշվի է առնում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:
- կազմակերպվում է նաև հեռավար ուսուցում, որտեղ մեծ նշանակություն են ունենում ընտանեկան նախագծերը, ուսուցիչը դառնում է խորհրդատու, ծնողը ՝ուսուցիչ:
- Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական նախագծերով: Սովորողները դպրոց են գալիս անձնական նեթբուք- նոթբուքերով:
- Ուսուցման ընթացքում միայն դասագիրքը չի հանդիսանում ուսուցման աղբյուր, օգտագործվում են տարբեր ուսումնական կայքեր, այլ աղբյուրներ…
Ուսումնական միջավայր Ուսումնական միջավայրը ոչ միայն դասասենյակն է , այլ նաև դպրոցի բակը, թանգարանը, քաղաքը, փողոցը, մոտակա այգին, հայրենագիտական ճամփորդությունները, տեսարժան վայրը, սովորողի անձնական բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն: Առարկայի դասավանդման ընթացքում կիրառում ենք մի շարք մոնտաժային և ուսումնական ծրագրեր: Սովորողը պետք է արդեն իսկ տիրապետի մի շարք համակարգչային ծրագրերի և տարվա ընթացքում սովորի նորերը՝ կիրառելով դասապրոցեսում:
Ուսումնական գործունեության ձևեր
- թարգմանություններ
- ֆիլմերի, կայքի նյութերի ստեղծում, դիտում, քննարկում
- փոդքասթերի ստեղծում, հարցազրույցներ տարբեր թեմաներով
- ուսումնական ՏՎ-ներ
- բանավեճերի կազմակերպում
- առցանց դասեր և քննարկումներ
- անհատական և խմբային նախագծեր
Բլոգավարություն-6-րդ դասարանի սովորողը պետք է ունենա բլոգ, որոնք պետք է համապատասխանեն սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին: Բլոգում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝
- սովորողի կողմից կատարված առաջադրանքները
- սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ
- անհատական նախագծերի արդյունքները
- Սովորողը բլոգում պետք է հնարավորինս պահպանի հեղինակային իրավունքի նորմերը
Բովանդակություն
- Պատմական սկզբնաղբյուրներ – 2 ժամ
- Հայկական լեռնաշխարհ – 2 ժամ
- Նախնադար – 6 ժամ
- Հայ ժողովրդի ձևավորումը: Առաջին հայկական պետությունները – 4 ժամ
- Հին Արևելք: Արարատյան թագավորություն – 18 ժամ
- Եգիպտոս: Շումեր: Աքքադ – 2
- Հին Փոքր Ասիան և արևելյան Միջերկրականը – 2
- Հնդկաստան և Չինաստան – 2
- Ճապոնիա և Կորեա — 2
- Արարատյան թագավորության ռազմաքաղաքական պատմությունը – 2
- Արարատյան թագավորության սոցիալ-տնտեսական պատմությունը – 2
- Ասորեստան: Բաբելոն: Աքեմենյան Իրան – 2
- Կրոն և գիր – 2
- Արվեստ և գիտություն – 2
- Ձմեռային ճամբար
- Հին Հունաստան – 8 ժամ
- Հայաստանը Ք.Ա. 7-2-րդ դարերում – 4 ժամ
- Հելլենականություն – 2 ժամ
- Հայաստանն Արտաշեսյանների օրոք – 6 ժամ
- Հին Հռոմ – 8 ժամ
- Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը – 6 ժամ
- Ամառային ճամբար
- Գնահատում Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել: Սովորողի գնահատականը պատմությունից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛հետազոտական աշխատանքները, և՛ բլոգային աշխատանքը:Դասավանդողըը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով: Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:
Գնահատում (10 բալանոց համակարգով)
- Պարտադիր դասարանական բանավոր աշխատանք – 2-6 բալ
- Պարտադիր դասարանական գրավոր աշխատանք1-2 բալ
- Կամավոր տնային աշխատանք – 1-3 բալ
- Նախագծային աշխատանք – 1-3 բալ
- Հետազոտական աշխատանք/կարևորվում է սեփական կարծիքի ձևակերպումը, օտարալեզու աղբյուրների գործածությունը, քանակը, որակը/ – 2-4 բալ
- Թարգմանություններ-2-4 բալ/1 էջը Arial Unicode14 ձևաչափով)
- Բալերի ավելացման դեպքում , հավելյալ բալերի օգտագործման նպատակները քննարկվում է սովորողի հետ
- Խրախուսվում է սովորողի ինքնագնահատումը, որը հիմք կարող է հանդիսանալ ուսուցչի գնահատման համար: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասավանդողը ներկայացնում է google forum փաստաթղթով հավաքված առաջադրանքների, նախագծային աշխատանքների փաթեթ, ուր ամփոփում է ամբողջ ամսվա աշխատանքները: Սովորողը իր բլոգում կատարված առաջադրանքների հղումների արդյունքում փաստաթղթում է հավաքում իր աշխատանքները, վերլուծում, ինքնուրույն գնահատում իր աշխատանքը: Սա հնարավորություն է տալիս ամբողջական աշխատանքների փաթեթ ունենալ, որը տեսանելի է թե՛ սովորողին, թե՛ ուսուցչին, թե՛ ծնողին:Այս մոտեցումը օգնում է սովորողին հստակ տեսնել սեփական աշխատանքը և տալ անկախ գնահատական: