Պատմական թարգմանական ամսագիր #1— Առաջին խմբագիր 7-5 դասարանի սովորող Մարկ Հովհաննիսյան
Փորձենք հասկանալ՝ ինչի համար են օնլայն դպրոցական պատմական
ամսագրերը:
«Հետաքրիր է իմանալ…..»-ը պատմական դպրոցական օնլայն ամսագիր է իր տարբեր ենթաբաժիններով: Օնլայն ամսագրերը թույլ են տալիս դիտել, կարդալ աշխարհի որ հատվածում էլ լինես:
Ամսագրի նպատակը
Ուսումնական և հետազոտական գործունեությունը անձնական զարգացման գործիք է նոր գիտելիքներով հարստացնելու ձև, ուսուցչի և սովորողի համագործակցության միջոցով աշխարհայացք ձևավորելու միջոց, Վերլուծական, ստեղծագործական գործունեությունը ժամանակակից կրթության անհրաժեշտ բաղադրիչներից են:
- Անհատականության զարգացումն է
- Նոր ծրագրերի տիրապետում
- Պատմական թարգմանական բառապաշարի տիրապետում
- Հետազոտական աշխատանքների կազմակերպում
- Հոդվածների վերլուծական մտքի զարգացում
- Նոր գիտելիքի ձեռք բերում
Շատ ուսումնասիրողներ կարծում են , որ նյութի իրազեկումը տեղի է ունենում տարբեր տեսակի անկախ գործունեության միջոցով: Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ դպրոցականները հիշում են. կարդացածի 10% -ը, իրենց լսածի 20% -ը, իրենց դիտածի 30% -ը, իրենց տեսածի ու լսածի 50% -ը, իրենց ասածի և քննարկածի 70% -ը, իրենց ասածի և գործնականում արվածի 90 %: Դպրոցականների համար ամենաարդյունավետ գործունեությունը հետազոտական գործունեությունն է:
Բաժինները
- Այլընտրանքային պատմություն
- Էթնիկ հոգեբանություն
- Պատմական խաղեր
- Վերլուծություններ
- Տեսանյութեր
- Մուլտֆիլմեր
Ամսագրեր ստեղծելը ինտեգրված մեթոդ է
1.սովորողների թարգմանական պատմական բառապաշարի զարգացման համար պայմանների ապահովում
2.սովորողների ստեղծագործական մտածողության զարգացում
3.սովորողների քննադատական մտածողության զարգացում
4.անհատական, խմբային աշխատանքների կազմակերպում
5.սովորողների համագործակցային կարողությունների ձեռքբերում
6.իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտություն
7.ինքնակրթության միջավայրի ստեղծում
Զարգացումը
- 2020-2021 ուսումնական տարվա ձեռքբերումները—բաժինները
- 2021-2022 ուսումնական տարի․ առաջարկներ, զարգացում-բաժիններում որակով աշխատանքների ավելացում, տարածում
Ներկայացնում են Քնարիկ Ադամյանը,
Յանա Սուքիասյանը, 8-1 դասարան: