Մասնակիցները՝ 7-8 -րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Նպատակը
- Թարգմանչական հմտությունների ձևավորում
- Պատմական բառերի, հասկացությունների ճիշտ ընկալում
- Փնտրելու, գտնելու, ընտրելու կարողությունների զարգացում
Թարգմանությունները կարող են լինել
- պատմական անհատների մասին
- առակներ
- գիտահանրամատչելի հոդվածներ տարբեր թեմաներով
- պատմական դրվագներ
- մանկավարժական հոդվածներ
- պատմական գյուտեր, գյուտարարներ
- այլ
Պարտադիր է
- Նշել բնագրի հեղինակին
- Նշել բնագրի հղումը, աղբյուրը (ոչ թե դնել պատճենած տեքստը )
- Թարգմանել տեքստ, որը դեռ չի թարգմանվել
Ամփոփում
Պատմական թեմաներով թարգմանությունները կզետեղվեն նորաստեղծ պատմական ամսագրում