
Մայիսի 4-9-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրականացրեց Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական առցանց հավաքը, այս հավաքը երկու կարևոր առանձնահատկությւոն ուներ. հոբելյանական էր, քանի որ 15-րդ հավաքն էր, և այն իրականացվեց առցանց հարթակում: Սովորողների մասնակցությունը այս տարի մեծապես ընտանեկան էր. մասնակցում էին ընտանիքով, ընտանեկան ուսուցիչ դարձած ծնողների հետ միասին:
Նախօրոք հրապարակված նախագծերով :
Նախագիծ 1. Մայիսի 5-ին ժամը 13.00 տեղի էր ունեցել կլոր սեղան «MIDDLE TV, ՍԱՐԱԼԱՆՋ ՌԱԴԻՈ. ԴՊՐՈՑԻ ԶԼՄ-ՆԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ»-Ներկայացվեց «Middle TV»-իստեղծման, ընթացքի, բովանդակության մասին, ինչպիսին է լինելու հետագա զարգացումը: Կլոր սեղանը վարեցին՝ Լիրա Խաչատրյանը, Աննա Հարությունյանը: Ներկայացան «Middle TV»-ի աշխատանքներին մասնակցած բոլոր սովորողները: Խոսեցին «Middle TV»-ի աշխատանքները ֆիզիկական և առցանց միջավայրում, «Middle TV»-ի զարգացման , հեղինակային «Middle TV»-ների մասին: Կլոր սեղանի շրջանակներում իրենց դիպուկ դիտարկումները արեցին, խորհուրդներով ներկայացան մեր հյուրերը՝ TV Mskh-ի ղեկավար Անի Սարգսյանը, ուսուցիչը, որ դարձավ լրագրող ու երգեց- Լիլիթ Բլեյանը, Բագրատ, Միքայել Սադոյանների սեբաստացի մայրիկը, մեր հյուրը ընտանեկան դպրոցի ուսուցիչ հետաքննող լրագրող Ամալյա Պապյանը, Սիրանույշ Գևորգյան՝ «Ազատություն» ռ/կ-ի Երևանի բյուրոյի տնօրեն, գլխավոր խմբագիրը :Կլոր սեղանի տեսագրությունն այստեղ: Լուսաբանման աշխատանքներն իրականացրին սովորողները. Լիրա Խաչատրյանի լուսաբանումը, Աննա Հարությունյանի լուսաբանումը: Հետաքրքիր, խոստումնալից հանդիպում էր, այն իր հետագա ազդեցությունը կունենա TV-ի զարգացման գործընթացում:
Նախագիծ 2. Մայիսի 6` 13:00, Կլոր սեղանը տեղի ունեցավ«Սասնա ծռեր» էպոսի շրջանակներում, այն համագործակցային էր: Վարում է Մարկ Հովհաննիսյանը,,Սասունցի Դավիթ,, էպոսը պատմական տեսանկյունից. ներկայացնում է ընտանեկան դպրոցի ուսուցիչ Անահիտ Ասատրյանը, Էպոսի տեղանունները. ներկայացնում է Էլեն Հովհաննիսյանը կարդում են ,,Սասնա ծռեր,, էպոսը.ներկայացնում են Մանե Մկրտչյանը ,Արեգ Հակոբյանը, Լիա Հարությունյանը ,այլ սովորողներ…, մեզ միացավ Ռիմա Երեմյանը վեցերորդ դասարանցիների հետ: Հավաքի տեսագրությունն այստեղ: Հավաքը լուսաբանեց նաև Մարկ Հովհաննիսյանը: Հավաք-նախաձեռնությունների լուսաբանումը փաթեթով հրապարակված է ենթակայքում: