
Ժողովրդական վեպը, դյուցազնավեպը կամ էպոսը մարմնավորում է տվյալ
ժողովրդին առանձնահատուկ, նրան բնորոշ հատկությունները: Ժողովրդի
ապրումները, նրա ձգտումներն արտահայտող նման ստեղծագործությունները մշակվում են երկար ժամանակ, դարերի ընթացքում, բայց վերջնական
ձևավորում են ստանում ժողովրդի ինքնության, ինքնագիտակցության բարձրացման որոշակի աստիճանում: Ինչպես հայտնի է պատմահայր Մովսես Խորենացին հայ ժողովրդի հետ առնչվող բազմաթիվ առասպելներ է հիշատակում, որոնք սակայն տակավին ժողովրդական էպոս դառնալու մակարդակի չեն հասնում: Հայ իրականության մեջ ժողովրդական էպոսը ծնունդ առավ
զարգացած միջնադարի շեմին` ժողովրդի քաղաքական ակտիվության, լուսավորական շարժման վերելքի պայմաններում: Մյուս ժողովուրդների ազգային դյուցազնավեպերը նույնպես առաջացել են հասուն ավատատիրության այդ նույն դարաշրջանում:
«Սասունցի Դավիթ» էպոսը կարդալու ընթացքում
1.դուրս գրել տեղանունները, վայրերի քարտեզագրում
- Գտնել դրանց իրական , առասպելական լինելը
- Վիրտուալ քարտեզում գտնել , նշել այդ վայրերը
- գտնել այժմ ինչպես են կոչվում այդ վայրերը
2.«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ
ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ, “Սասունցի Դավիթ”
Էպոսը կարդալուց հետո փորձիր/տես վերևում նշված հոդվածը, կարող ես օգտվել այլ աղբյուրներից/ նկարագրել հայկական պատմական որ ժամանակաշրջանն է ընդգրկում, էպոսի կերպարները որ իրական պատմական կերպարների հետ են կապված:
3.Բացահայտել, փնտրել, գտնել, պատմել որևիցե պատմական կերպարի և նրա հավատարիմ ձու մասին:
4.Ներկայացրու տեսաֆիլմի տեսքով,, պատում բլոգում, կարող են լինել քո ստեղծած անիմացիաները:
Ամփոփում
Մարկ Հովհաննիսյան, 7-5 դասարան