
Առաջադրանք 1
Հայոց պատմություն, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 85-87, համացանց
Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:
Բնութագրել Աշոտ Երկաթին:
Պատմիր Աշոտ Երկաթի օրոք արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:
Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;
Կարդալ Գևորգ Մարզպետունու մասին 10 նախադասությամբ ամփոփել
Առաջադրանք 2
Հայոց պատմություն , դասագիրք 7-րդ դասարան, էջ 88-91, համացանց
Կազմել 10-րդ դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:
Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:
Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր գագաթնակետին:
Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:
Քարտեզի վրա նշիր Աշոտ Ողորմածի,Գագիկ Առաջինի օրոք կառուցված շինությունները:
Անի մայրաքաղաքի մասին