Posted in Նախագծեր, Ուսումնական ճամփորդություն

Մատենադարան, քաղաքային թափառումներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 8-16

Պատասխանատուներ՝Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան

Մատենադարան այցելության օրը՝ հունվարի 16
Նախագծի մասնակիցներ՝ մասնակցության ցանկություն հայտնած ճամբարականներ: 
Նախագծի նպատակը՝ 
  • ծանոթանալ մատենագրության պատմությանը, ձեռագրերի ստեղծման արվեստին
  • գործնական պարապմունքի միջոցով հասկանալ ինչպե՞ս են պատրաստել մագաղաթները, ծաղկեցրել գրքերը
  • պարապմունքի տեսաֆիլմը մեկնաբանությամբ ներկայացնել ազգագրական փառատոնին
  • զարգացնել ինքնաարտահայտվելու կարողությունը:
Նախագծի ընթացքը՝
10:00`մեկնում Մայր դպրոցի բակից
11:00` Մատենդարանում մասնակցություն «Փոքրիկ զբոսավարը» նախագծին: Նախագծի ընթացքում Մատենադարանի մասնագետը գործնական պարապմունքի միջոցով ներկայացնում է ձեռագրերի ստեծման պատմությունը, ծաղկեցման գործընթացը, որից հետո սովորողն ինքն է դառնում զբոսավար և հնարավորություն է ունենում մյուսներին ներկայացնել իր սովորածը:
12:30` ընդմիջում, այցելություն Պոնչիկանոց:
13:00-ից քաղաքային թափառումներ, ֆոտոպլեներ, հարցազրույցներ՝ հետտոնական Երևանը:
Քայլքի երթուղին՝ Մատենադարան, Օպերա,Հյուսիսային պողոտա, Հանրապետության փողոց, Հանրապետության հրապարակ:
Նախապատրաստական աշխատանքներ. հրապարակվում են սովորողների բլոգներում
Հետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով.
  • Ինչպե՞ս և ինչից են պատրաստել մագաղաթները
  • Ծաղկողներ
  • Ինչպե՞ս են բազմացրել ձեռագիր մատյանները
  • Ծանոթանալ երթուղու փողոցներին. քայլքի ընթացքում ուսումնասիրում ենք երկու հիմնական կետ՝ Օպերայի և Մոսկվա կինոթատրոնի տեղում եղած եկեղեցիների քանդման պատմությունը: Ներկայացնում է  7-5 դասարանի սովորող Տիգրան Գրիգորյանը:
Արդյունքը՝ 
  • Տեսանյութի պատրաստում մագաղաթների ստեղծման վերաբերյալ, որը նախատեսում ենք ներկայացնել Ազգագրական փառատոնին:
  • Հետտոնական Երևանը. ֆոտոպատումների և ռադիոնյութերի ներկայացում:
  • Նախագիծը ՝ այցելությունից հետո, յուրաքանչյուր սովորող պատումի տեսքով լուսաբանում է իր բլոգում:
Նախահաշիվ
Մատենադարանի տոմսի գումարը՝ 200 դրամ, օգտագործում ենք դպրոցի աբոնեմենտները:
,,Փոքրիկ զբոսավար,, նախագծի վճար՝ 3000 դրամ:
Տրանսպորտի գումար՝ 8.000 դրամ:
Մասնակցում է 20 սովորող:
Մեկ սովորողը վճարում է 600 դրամ:
Նախապատրաստական աշխատանքներ
Տիգրան Գրիգորյան , 7-5 դասարան,«Գեթսեմանի մատուռ», « Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի»
Կարեն Մարգարյան, 7-5 դասարան, «Գրքի տրանսֆորմացիայի պատմությունը»,անիմացիա
Մելիք Ադամյան, 7-5 դասարան, «Մագաղաթի ստեղծման պատմությունը»
Անահիտ Վերմիշյան, 7-5 դասարան, «Մատենադարան»
Արամե Սաֆարյան, 7-5 դասարան,«Մատենադարան»
Գրեգ Գազանճեան, 7-5 դասարան, «Մատենադարան»
Գոռ Դավթյան, 7-5 դասարան, «Մատենադարան»
Ամփոփում
Տեսաֆիլմ ,«Փոքրիկ խմբավար» նախագծով այց Մատենադարան
Գոռ Մնացականյան, 7-5 դասարան, «Այցելություն Մատենադարան»
Տիգրան Գրիգորյան, 7-5 դասարան,«Այցելություն Մատենադարան»
Սաթենիկ Մանուկյան, 7-5 դասարան,«Այցելություն Մատենադարան»
Մարկ Հովհաննիսյան, 7-5 դասարան, «Այցելություն Մատենադարան»
Դավիթ Սողոմոնյան, 7-5 դասարան, «Այցելություն Մատենադարան»
Արարատ Ոսկանյան, 7-5 դասարան, «Այցելություն Մատենադարան»
Արման Գևորգյան, 7-5 դասարան, «Այցելություն Մատենադարան»

Թողնել մեկնաբանություն