Հունվար ամսվա ընթացքում նախատեսում ենք իրականացնել հետևյալ նախագծերը.
Այս ճամբարի ընթացքում աշխատում եմ հիմնականում 7-5 դասարանի սովորողների հետ՝ ամենաչարաճճի, սակայն ամենահետաքրքիր, աշխատասեր սովորողներ: Իրար լավ գիտենք,արդեն երկու տարի է միասին ենք աշխատում:
Առաջին հերթին միասին քննարկեցինք և կազմեցինք մեր ճամբարային նախագծերը, ներկայացրինք, թե ինչ ենք ուզում անել: Նախագծեր, որոնց անդրադարձել ենք;
Ազգագրական նախագծեր
«Գյումրին ազգային մշակութային կենտրոն»/նախապատրաստական աշխատանք դեպի Գյումրի/
Ամսագրի ստեղծում
- Մարկ Հովհաննիսյան, 7-5 դասարան, անհատական նախաձեռնություն, «Mskh news»-ի ստեղծում
- Նոր պատմահանրամատչելի ամսագրի ստեղծում-թարգմանություններ, ռադիոնյութեր, տեսաֆիլմեր-
Թարգմանություններ
- Արինա Ազնաուրյան, 7-5 դասարան,«Երրորդ համաշխարհային պատերազմը չի լինելու», «Հրդեհներ Ավստրալիայում», «Ջրհեղեղներ Հունաստանում»
Սեդա Մարգարյան, 7-5 դասարան, «Պատուհանի ապակիների պատմությունը», - Անդրե Վիրաբյան, 7-5 դասարան, «Արքիմեդ»
- Մարիա Ազնաուրյան, 7-5 դասարան,«Ինչը փչացրեց գերմանական «Բարբարոսայի» պլանը»
- Գոռ Մնացականյան,7-5 դասարան, «Նապաստակն ու ոզնիները»
Ընթերցել ենք և՛ սովորողների նախաձեռնությամբ, և՛ կրթահամալիրի գրադարանում:
- Ճամբարում միշտ էլ կարևոր տեղ ունեն խաղերը. էլ ինչ ճամբար, առանց խաղ: Յուրաքանրյուր օր մեկ ժամ տրամադրել ենք խաղերին, ամեն անգամ նոր խաղեր մտածելով, կամ փոփոխելով հին խաղերը: Այստեղից առաջացավ «Ուսումնական խաղերի» /Պատմական խաղերի ստեղծում-Սեդա Մարգարյան, 7-5դասարան, “Ով է ուզում դառնալ միլիոնատեր“/փաթեթ ստեղծելու նոր նախագիծ. ստեղծել մի փաթեթ, որտեղ հավաքված կլինեն տարվա ընթացքում մեր խաղացած և հորինած խաղերը: Դրանց մեծ մասն էլ օգտակար կլինի նաև ուսումնական ճամփորդությունների ժամանակ: Որպես շարունակություն, վիկտորինաներ կազմակերպեցինք 8-6 ջոկատի հետ:
Խաղարկային դատարան/թեման ընտրում է ջոկատը/
- Ճամփորդեցինք Գյումրի: Քանի որ նպատակ ունեինք մասնակցել ազգագրական փառատոնին, այցելեցինք դարբնոց Գյումրիում, ծանոթացանք արհեստին, զրուցեցինք, գործնական մասնակցեցին որոշ աշխատանքների, արդյունքը ներկայացրինք ազգագրական փառատոնին: Այս մասին պատմող նյութն այստեղ:
- Գրքի ստեղծման, զարգացման պատմությունն ուսումնասիրելու նպատակով եղանք Մատենադարանում և գործնական աշխատանքների միջոցով իմացանք, թե ինչպես են հնում պատրաստել մագաղաթներ, ծաղկեցրել, գրել մագաղաթների վրա, ինչպիսի ներկեր են օգտագործել: Այս մասին պատմող նյութն այստեղ:
- Մարզական ստուգատեսին մասնակցելու նպատակով այցելեցինք Իրինա Ռոդնինա սահադաշտ:
- Եռօրյա ճամփորդություն. Գյումրի-Աշոցք/հունվարի 18,19,20/
- Մատենադարան «Փոքրիկ զբոսավար» նախագծով , քաղաքային թափառումներ
Ձմեռային մարզական ստուգատես
- Մարզական ստուգատես, «Իրինա Ռոդնինայի» անվան սահադաշտ,