Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝
Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-8-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Բջնի-Հրազդանի կիրճ-Սոլակ-Մայրավանք-Երևան
Ճամփորդության մեկնարկ՝ 09:00-ին, Մայր դպրոցի կայանատեղ, վերադարձ՝ 17:00-ին, Մայր դպրոցի կայանատեղ:
Նպատակը
- Տարածքի հետազոտման միջոցով նոր տեղեկություններ ձեռք բերել
- Աշնանայինն քայլարշավ
- Հրազդան գետի հիմնախնդրի ուսումնասիրություն
- Էկոլոգիական աշխատանքի իրականացում
Նախագծի ընթացքը
- ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով
- նախնական առաջադրանքների կազմում, հետազոտական աշխատանքի բաժանում
- նախնական հետազոտական աշխատանքի հրապարակում բլոգներում և կայքում
- արշավի նախապատրաստում
- արշավի իրականացում, վերելք
- նախագծի արդյունքների ամբողջացում և հրապարակում
- Բջնիի և Սոլակի տարածքով հոսող Հրազդանի գետի ուսումնասիրություն, մոնիթորինգ
- Կանգառ Բջնիի կիրճում, Հրազդան գետի մոտ, գետի ուսումնասիրություն
- Կանգառ Սոլակ գյուղի մոտ՝ Հրազդան գետի մոտ, գետի ուսումնասիրություն, էկոլոգիական աշխատանք
- Վերելք դեպի Մայրավանք
- Վերադարձ
Նախագծային առաջադրանքներ, ուղղորդող հարցեր
- Ճամփորդության երթուղու կազմում google map քարտեզի օգնությամբ
- Մայրավանք եկեղեցին, անվան ծագումը, պատմությունը
- Մայրավանքը որպես ուխտատեղի, տոնակատարություններ, ավանդույթներ
- Սոլակ գյուղը, գյուղի բնակիչները, բարբառը
- Տարածքով հոսող գետը, գետի հիմնախնդիրը
Ակնկալվող արդյունքը
- Մայրավանքի մասին ուսումնական ֆիլմի ստեղծում
- Սովորողների տպավորությունների և ֆոտոշարքերի հրապարակում բլոգներում, ենթակայքում
- Նոր տեղեկությունների հավաքում, հրապարակում
- Անդրադարձ Հրազդան գետի հիմնախնդրին, մեր ուժերով որոշակի հատվածի մաքրում . «Գետը համայնքում» նախագծի իրականացում
Անհրաժեշտ իրեր - հարմար և թեթև ուսապարկ
- ամուր կոշիկներ
- արևային գլխարկ, ակնոց
- սնունդ, ջուր
- տաք վերնահագուստ
- ֆոտոխցիկ
- աղբի տոպրակներ, ձեռնոցներ
Ամփոփում
Ճամփորդությունից հետո նախագծի արդյունքները կհրապարակվեն ենթակայքում և սովորողների բլոգներում: