Posted in Նախագծեր, Ուսումնական ճամփորդություն

Արցախյան ճամփորդություն. օր չորրորդ

72604738_2682694931774674_3478114501130190848_nԱրցախն ինձ համար ձգողականության մեծ ուժ ունի:Առաջին անգամ Արցախ այցելել եմ 2011թ-ի ,եթե չեմ սխալվում ,հունիսին.տիար Բլեյանի, տիկին Էմմայի, տիկին Նունեի, Լուսինե Փաշայանի, մի խումբ սովորողների հետ միասին: Այն ժամանակ Արցախը տպավորվեց իր անտառախիտ բարձր լեռներով, անառիկ բերդերով, Գանձասարով, Ամարասով, ամայի դաշտերով, լքված տարածքներով, մի տատիկով, ով մի մեծ խուրջին գցաց ուսին քայլելով գնում էր, կանգնեցինք, հարցրեցինք, եթե հեռու է գնալու օգնենք,ասաց. “Չէ եղածը յոթ կիլոմետր է, ինչ է որ”…,հիշողությանս մեջ գամվել է տպավորիչ , վեհ ու անառիկ Կաչաղակաբերդը/Խաչենի բերդը/, հուսով եմ մի օր կհասնեմ այդտեղ:

Մեր ճամփորդության վերջին օրը  այցելեցինք հեքիաթային Հունոտի կիրճը:Նախորդ  օրը  առավոտյան մեր հյուրատնից ոտքով հասանք Շուշի քաղաքի եզրին ժայռերի հենց գագաթին գտնվող Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող հարթավայրը: Բազմել էինք քարերին, հիանում բնությամբ, անդրադառնում Արցախի պատմությանը, ազատագրական պայքարին, “Հարսանիքը լեռներում”օպերացիային. տեղում իսկ զգում բնության այն հզոր ուժը, որ մղում   է մարդուն  սխրագործություններ կատարել։73213138_10218586316182771_1958485708083560448_n

Արդեն մեր ճամփորդության վերջին օրը ամփոփեցինք հեքիաթային Հոնուտի կիրճով:Արցախի բարբառով հոնին ասում են հյուն, հուն: Այստեղից է գալիս հունոտ անունը, քանի որը կիրճը լի է հոնի ծառերով: Կիրճի աշխարհագրական անվանումն է Կարկառի կիրճ, քանի որ այստեղով հոսում է Կարկառ գետը, որը սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայի արևելյան լանջերից և թափվում է Կուր գետը: Ով գիտի այս վայրի մասին , անտարբեր չի կարող մնալ՝ այցելելով Արցախ: Կիրճը լի է բնական հրաշքներով, պատմական հարուստ ավերակ դարձած վայրերով:Կարկառ գետի հովտից դեպի Շուշի վեր են խոյանում 20-300 մետր բարձրություն ունեցող ժայռերը: Ժայռերի տակ է թաքնված Ավան հարյուրապետի քարանձավը, Մամռոտ քար բնության հուշարձանը, Հունոտ գյուղն ու միջնադարյան կամուրջը, ջրաղացները և բազում այլ տեսարժան հուշարձաններ: Լքյալ գյուղերի շարքին է պատկանում Կարկառ գետի ձախ ափին գտնված  Հունոտ գյուղը, ոը հիմնադրվել է 18-րդ դարում: Այդ փոքրիկ գյուղի ավերակներն այսօր զբաղեցնում են մոտ 1,5 հա տարածք: Դեպի ջրվեժ տանող ճանապարհը լի էր ավերակներով, պարզվում է 1895 թվականին 130 բնակիչ ունեցող գյուղը մեծ դեր է խաղացել  Շուշի քաղաքի համար: Բերդաքաղաքին ալյուր մատակարարող ջրաղացների մեծամասնությունը գտնվել են հենց Կարկառ գետի վրա՝ Հունոտի տարածքում: Գյուղը լքվել է 1930 թվականին:

Հունոտ գյուղի ավերակների միջով, վեր խոյացող հսկա ժայռերի ուղեկցությամբ, Կարկառ գետի երկայնքով  հասնում ենք բնության հրաշագործ վայրերից մեկի ՝ Հոնուտի հովանոցների մոտ:Աղբյուրը սկիզբ է առնում կիրճի ներսից և թափվելով մամռով պատված քարի վրայով առաջացնում է ջրվեժ՝ հովանոցաձև քարայրով:

՛՛Մխիթար Սեբաստացի ՛՛ կրթահամալիրի ”Ճամփորդներին’‘ դեպի Հոնուտի կիրճ էր ուղեկցում  Sunny Photostudio-ի հիմնադիր տնօրեն, սեբաստացիների լավ ընկեր ու սպասված հյուր՝ Արևիկ Ծատրյանը:

Ստելլա Մնացականյան «Հոնուտի կիրճը»

Տաթև Աբրահամյան «Հոնուտի կիրճ»

Հասմիկ Գրիգորյան, Սեբաստացիներն ու Արցախը- Ճամփորդական խճանկար

Սարգիս Գրիգորյան/ 7-7 դասարան/-

«Իմ ակնկալիքները դեպի Արցախ ճամփորդության շուրջ»

«Իմ պատումը մեր քառօրյա պատմական շրջայցի մասին դեպի Արցախ»

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s