Posted in Մեր եկեղեցիները

Դադիվանք

72303933_857574011306483_2061860073340141568_n (1)Դադիվանք

Դադիվանքը տպավորիչ է, գրավիչ , տխուր ու հպարտ էր իր վաղեմի պատմությամբ, իր անցած ուղով; Դադիվանք Արցախի հնագույն վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։Միջնադարյան պատմիչ Միքայել Ասորին գրում է.«Դադին մեկն էր այն 70 մարդկանցից, ովքեր սուրբ Թադևոսի հրամանով գնացել էին Մեծ Հայքի հյուսիսային շրջաններ: Աբգարի ձեռքով սպանվելուց հետո նրան թաղեցին Փոքր Սյունիքում, որտեղ էլ հետագայում վանք կառուցեցին ու անունը նրան պատվին Դադի դրեցին»:   Վանական համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, իսկ 5-րդ դարում’դարձել եպիսկոպոսի նստավայր:Դարերի ընթացքում  արաբական, ապա սելջուկյան արշավանքների ժամանակ վանքը բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է և ավելի ընդարձակվել։ XII դար-ում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ  բնակվել է աշխատել իր «Դատաստանագրքի» վրա:Եպիսկոպոս Սարգսի 13-րդ դարում կառուցած զանգակատանը: Եպիսկոպոս Սարգսի հայրը’ իշխան Վահրամը, Դոփյանց տոհմից էր: Զանգակատունը դարեր առաջ վերակառուցվելով, դարձել էր պահոց երկու խաչքարի համար: Ավանդույթի համաձայն քարե «ժանյակների» նախշերը վերցրել են Խաչենի իշխանուհի Արզու Խաթունի գործվածքներից: Ստացվել է նոր նուրբ գործվածք, որն այս անգամ քարից, ի տարբերություն սովորական խաչքարերի, չի կտրվում:
Իշխանուհին Դադիվանքին միայն ժանյակներ ու խաչքարեր չի տվել: Ահա թե ինչ է գրված ճարտարապետական համալիրի կենտրոնի՝ Արզու Խաթուն տաճարի պատին (1214թ.), «Ամենակարող հայր Աստծո ու նրա Միածին որդու՝ Հիսուս Քրիստոսի օգնությամբ ու Սուրբ հոգու ընծայի շնորհիվ՝ ես՝ Քրիստոսի խոնարհ ծառա Արզու Խաթունս՝ մեծն իշխանաց իշխան Քուրդի դուստրն ու Հաթերքի տիրակալի ու ամբողջ Վերին Խաչենի տոհմի հիմնադիր Վախթանգի կինը, մեծ գորովանքով կառուցեցի սուրբ տաճարն այս’ ամուսնուս ու որդիներիս գերեզմանին»:

Եկեղեցու հարավային պատին Քրիստոսն Ավետարան է մեկնում Դավիթ Սքանչելագործին, իսկ Աստվածածինը՝ խաչազարդ ուրար։ Ըստ Կ. Գանձակեցու«Հայոց պատմություն» աշխատության՝ Դավիթ Ծարեցին՝ Սքանչելագործը, իր գործունեությունը ծավալել է Հանդաբերդ ամրոցին կից Ծար-Ջերմուկում՝ «Բաղնիք-արքունաք»-ում։ Պատմիչը վկայում է, որ Քրիստոսը Դավիթ Ծարեցուն «երևացել է և ասել՝ վերափոխիր աշխարհը, բուժիր մարդկանց», և նա հանքային ջրի միջոցով բուժել է մարդկանց։ Արզուխաթունը Սքանչելագործի տեսիլքը պատկերել է իր կառուցած եկեղեցու պատին։

Շահեն Մկրտչյանի կարծիքով՝ Դավիթ Ծարեցու տեսիլքի որմնանկարը կատարվել է 12-րդ դարի 2-րդ քառորդին՝ Արզուխաթունի կենդանության օրոք։ Կ. Գանձակեցին վկայում է, որ հարավային պատի բարձրարժեք որմնանկարի հեղինակն Արզուխաթունն է. « Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին այդ աշխատանքները, Աստծուն օրհնություն էին տալիս, որ կանանց ոստայնանկության իմաստություն և նկարակերտության հանճար է տվել», հատկապես այդ բարեպաշտ կնոջը։ Փաստորեն Արզուխաթունն արվեստագետ կին էր, գիտեր ներկերի գունային երանգներ, քանդակաձև զարդամոտիվներ, ինչպես նաև հագուստի հյուսածո նախշեր ստեղծել։ Մատենագրությունից հայտնի է, որ Արզուխաթունն իր դուստրերի հետ վարագույրներ է գործել Նոր Գետիկի, Հաղպատի, Մակարավանքի, Դադիվանքի եկեղեցիների համար։

1920 թվականին Արցախը Խորհրդային ադրբեջանին բռնակցելուց հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց։ 1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանական համալիրի շենքերը, որմնանկարները։ 1993 թվականի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է, 1994 թվականին վերաբացվել, իսկ 1999 թվականից սկսել են վերանորոգման աշխատանքները։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s