Մեր ճամփորդությունը իր մեջ ուներ նաև մշակութային ուղղվածություն .երկրորդ, երրորդ օրերը կապված էին գորգագործության հետ: Արցախյան գորգագործական մշակույթի ավանդույթների ուսումնասիրման համար գոյություն ունեն գրավոր ու նյութական բավականաչափ սկզբնաղբյուրներ: Գորգագործական մշակույթը, ինչպես վկայում են սկզբնաղբյուրները, տարածաշրջանում, և ընդհանրապես Առաջավոր Ասիայում, բուռն զարգացում էր սկսում ապրել վաղ միջնադարից:
Հանդիպել, ծանոթացել ենք Ղարաբաղի ՛՛Կարպետ՛՛ գորգագործարանի տնօրեն Սևակ Խաչատրյանի, տեխնոլոգիական գծով տնօրեն Հասմիկ Մխիթարյանի հետ։ Շնորհակալ ենք տիկին Հասմիկին’ համբերատար, մանրամասն գորգերի, թելերի ներկման , արտահանման ընթացքը ներկայացնելու համար։ Մեր սովորողները ճշտում էին գորգի գործարանային գները, այլ վայրերում վաճառքի գները, բիզնես ծրագրեր էին մշակում. տիկին Հասմիկը տպավորված էր մեր սովորողների’ գորգերի հանդեպ ունեցած հետաքրքրությունից, հետաքրքիր հարցադրումներից: Սովորողների մի խումբ, մեծ դազգահների դիմաց նստած, վարպետների օգնությամբ փորձում էր ղարաբաղյան նախշերով գորգերի մասնակի հեղինակներ դառնալ:
Վաղ ու զարգացած միջնադարում, հատկապես արաբական խալիֆայության դարաշրջանում հայկական գորգը վերնախավի համար պահանջարկ վայելող առևտրի առարկա էր, իսկ գորգագործությունն էլ մնում էր որպես կարևոր զբաղմունք: Այս տեսակետից բնորոշ օրինակ է Հայոց Արևելից կողմի թագավոր Վաչագանի և գորգագործուհի Անահիտի հետ կապված ավանդությունը, որում հենց շեշտված է այդ զբաղմունքի ունեցած մեծ հեղինակությունն ու դրա հանդեպ եղած հարգանքը: Հայոց Արևելից կողմի, այդ թվում արցախյան գորգագործական մշակույթի ավանդույթների մասին մեզ հայտնի վաղագույն տեղեկությունը վերաբերում է VII դ. վերջերին: 680 թվականին դավադրաբար սպանված Աղվանից Ջեվանշիր իշխանին հետապնդողները հասնում են Արցախ գավառում գտնվող ոճրագործի հոր գյուղը, քանդում և ավերում են նրա տունը և ի թիվս այլ հարստությունների, վերցնում են նաև «մետաքսահյուս ու կերպաս դիպակներ, գունագեղ կարպետներ»:
Լինել Ղարաբաղում չհամտեսել ջինգյալով հաց , անհնար է: Պարզվեց ոչ բոլորն են սիրում, բայց բոլորը փորձեցին: Ժենգյալով հաց, որոշ շրջաններում այն նաև կոչվում է «Պինջարով հաց»՝ հացի մեջ օգտագործած պինջարի (եղինջի) շնորհիվ), արցախյան, ինչպես նաև Կապանի և Գորիսի խոհանոցների ուտեստներից, որը բաղկացած է կանաչիներով (ժենգյալով) լցված հացից։
Մեր ճամփորդության երրորդ օրը / այդ պատճառով էինք ընտրել ճամփորդության այս ժամանակահատվածը/ մեկնեցինք «Վիշապների խաղ» փառատոնին մասնակցելու: Շուշիից դեպի Տիգրանակերտ: Այս ճամփորդության ընթացքում շնորհակալ ենք նաև շուշեցի Ալյոնային, ով իր հինգ ամսական որդու հետ ուղեկցեց մեզ’ պատրաստակամ հաղորդելու շուշեցու ներքին ոգով լցված իր հայրենի հողի պատմությունները: Ճանապարհին կանգ առանք Մայրաբերդ — Ասկերան բերդի մոտ. Ալյոնան Ասկերանի բացատրությունը այսպես տվեց ‘Աս- կերան Ասրծո քար, վիքիպեդիան էլ այսպես է բացատրում Ասկերան -պարսկերեն՝ Askeran-զորանոց:
Մայրաբերդը, ռազմական կառույց է Ստեփանակերտից 14 կմ դեպի հյուսիս-արևելք։ Դարեր առաջ ամրոցը և մոտակա բնակավայրը անվանվել էին Մայրաբերդ։ Արցախի Հուշարձանների տեղեկատվական շտեմարանում նշվում է, որ «ամրոցը կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ խանական ժամանակաշրջանում: Ասկերանի ամրոցը կազմված է երկու բաժանմունք-համալիրներից՝ ձախակողմյան՝ հյուսիսարևմտյան և աջակողմյան՝ հարավարևելյան: Ձախակողմյան համակառույցն ունի ավելի քան 140մ երկարություն, 8-9մ բարձրության ամրոցապատեր ու ավելի քան ութ աշտարակներ:Կրկնակի պարիսպները և հարմարավետ դիրքը ստեղծել էին անհաղթահարելի պատնեշ թշնամիների համար։ Դիտաշտարակները իրար միջև հաղորդակցվել են նեղ միջանցքներով։ Պարիսպները ներսից ունեցել են բազմաթիվ խորշեր և հրակնատներ։ Պատերի հաստությունը հասնում է 2մ, իսկ բարձրությունը՝ 9մ։Ի դեպ, այստեղ ուշադրություն են գրավում հատկապես զույգ պարսպապատերը՝ նախատեսված զորամիավորումների աննկատելի տեղաշարժերի համար»: Կարքառի հովտի այդ առաջապահ ամրոցի պարիսպները ձգվում են ավելի քան 1,5 կմ և բազմիցս հանդիսացել են հուսալի և հզոր վահան Շուշիի պաշտպանության ժամանակ։
Ասկերանի շրջանում է գտնվում «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցը, որը հիմնվել է 2008 թվականին Տիգրանակերտ հնավայրի և Խաչենագետի ստորին հովտի ամբողջական պատմամշակութային ու բնական համալիրի նյութական և հոգեւոր արժեքներն իրենց պատմական, մշակութային եւ բնական միջավայրում պահպանելու նպատակով: Այդ օրը, այս վայրը վերածվել էր հեքիաթային մի ամրոցի ՝ վիշապազարդ հայկական գորգերով պատված։ Սովորողների հետ միասին ներկա ենք գտնվել նաև գորգագործության մասին դասախոսությանը:/ Նկարները Sunny Photostudio-ի տնօրեն Արևիկ Ծատրյանի/:
Տիգրանակերտում եղանք պեղումների վայրը, մի գողտրիկ վայրում նույնպես , որ կոչվում էր Արքայական աղբյուրներ, շատ հին ժամանակներից սկսած շինարարները կարևորել են քաղցրահամ աղբյուրների առկայությունը: Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը հենց Վանքասարի հարավ-արևելյան խիստ թեքադիր լանջին պայմանավորված էր լեռան այս ստորոտից բխող հորդառատ քաղցրահամ աղբյուրներով:Քաղաքի շինարարները կարևորել են քաղցրահամ ջրի պաշարների մոտիկությունը: Անտիկ կառույցները իջել են ընդհուպ մինչև աղբյուրները, պեղումների արդյունքում բացվել են ժայռափոր հիմքերը: Հետագա դարերում էլ Արքայական աղբյուրները եղել են արքայական հավաքների, հայրենի մելիքական և զանազան ասպատակ զորքերի հանգստի վայր: Հետևելով այս ավանդույթին , այստեղ ուշ միջնադարում փորձել են հիմնավորել և տեղացի իշխանավորները, որոնց պատվերով էլ կառուցվել են այսօր կանգուն ամրոցը, հավանական է, նաև եռակամար այս շինությունը/ նկարը՝ ստորև/:Այն բաղկացած է ուղղանկյուն թաղակապ սենյակից և եռակամար բաց սրահից, որի հարավային պատի մեջ ներկառուցված է բուխարի: Հետագայում փորձեր են արվել այն վերածել մզկիթի:Այսպիսով ,Արքայական աղբյուրները Տիգրանակերտի այն բնական և մշակութային միջուկն է, որի շուրջ ձևավորվելն զարգացել է այդ հզոր քաղաքը: Ջրառատության շնորհիվ Տիգրանակերտը եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք:
Ֆոտոնկարները՝ Տաթև Աբրահամյանի
Օրը ՝լեցուն, տպավորությունները՝ անսահման, զգացողությունները՝ անհատակ: