Մեր ճամփորդությունը դեպի Արատես;
Սիրելի սովորողներով, դասավանդողներով ճանապարհ ընկանք դեպի Վայոց ձոր:Երկինքը կապույտ, եղանակաը ջերմ, մեր տրամադրությունը ճամփորդական, կրկին ու նորից հմայվելով ամեն սար ու թփով, գետ ու ձորով, հասանք Վայոց ձորի առաջին գյուղը, Ելփին, որտեղ մեզ սպասում էին ելփինցի սովորողները իրենց մաթեմատիկայի ուսուցիչ ընկեր …………. հետ, ինչու մաթեմատիկայի, քանի որ պատմության ուսուցիչը վերապատրաստման էր: Սովորողները սիրով , խունջիկ, մունջիկ սկսեցին պատմել իրենց գյուղի մասին:Մի թխահեր աղջիկ իր հետ բերել էր հենց Ելփինի մասին գիրքը, որի հեղինակ ծնունդով Ելփինից Ավագ Խաչատրյանն էր /«Հայաստանի Հանրապետության բնակավայրերը» գիրքը/:
Ելփինը Վայոց ձորի հարավարևմտյան մասում գտնվող առաջին գյուղն է, հիմնվել է 1828թ. Խոյից ու Սալմաստից տեղափոխված հայերի կողմից Նրբույն գյուղի ավերակների հարավային մասում :Հետագայում աղավաղվել է և դարձել Նրբին-Էլփու-Ելփին։ Թաղված լինելով ձորի մեջ` գյուղն ասես բոլոր կողմերից պատսպարված է լեռներով։ Սակայն Ելփինն ավելի շատ շրջապատված է եղել փոքրիկ գյուղերով, որոնք բնակեցված են եղել ադրբեջանցիներով։ Այսպես՝ արևելքում Հեշիմն էր (Ճավաձոր), հյուսիսում՝ Ալամալուն (Խնձորուտ), արևմուտքում՝ Արդարազը (Աղոպեն), հարավ-արևմուտքում՝ Քյումուրլուն (Մոխրոտ) ու Գյուննութը, իսկ հարավում՝ Չիվան։ Նրբույն բերդը պետք է լինի այժմյան Շրեշ բլուրի գագաթի ավերակը, որից և ստացել է իր անունը այժմյան Ելփին գյուղը
Քաջբերունին (Գաբրիել Տեր-Հովհաննիսյան) իր «Ճանապարհորդական նկատողություններ» գրքում գրում է.
«Ելփինի արևելյան կողմից բարձրանում է կոնաձև վիթխարի բլուր, որի հարթ գագաթի վրա ցանուցիր երևում են հին բերդի մնացորդներ: Այդ բերդի այժմյան անունն է Շրեշի սար, որ առնված է նրա վրա մեծ քանակությամբ բուսնող շրեշ բույսից: Բլուրի ստորոտը շրջապատում են, բացի Ելփինը, ևս չորս տաճկաբնակ գյուղեր՝ հայկական ավերակների վրա շինված: Ավերակները բաղկանում են եկեղեցիների ավերակներից և գերեզմանատան տապանաքարերից:Ստեփանոս Օրբելյան պատմագիրն ավանդում է մեզ, որ Զաքարե Սպասալարի եղբայր Իվանե Աթաբեկը, Բաղաց իշխանությունն ավերելուց հետո՝ բերում և բնակեցնում է Վայոց ձորում Բաղաց իշխանազուններից մեկին և նրան ժառանգեցնում է իբրև հայրենիք Նրբույն բերդը՝ այլ ագարակներով: Սրանից սերված ոմն Մահևան Ջուրջի թոռն անմիջապես ժառանգում է հիշյալ կալվածքները: (Անզավակ լինելով՝ իր կալվածքը բաժանում է իր եղբորորդի Ամիրայի հետ, վերցնում է բերդի կեսը և Վարդենյաց կողմի դաշտամասը, որչափ որ ջուր է հասնում, և գալով սուրբ ուխտը, Տեր Սարգսի մոտ, որդեգրում է սուրբ նշանը և իր հայրենաբաժին Նորոն, տունը, Արփայում եղած այգիներն ու ամբողջ ունեցվածքը ընծայում է սուրբ նշանին): Օրբելյան, 1986, էջ 298-299:
Ելփինցի մեր կոլեգային , երբ հարցրեցինք դժվար է Շրեշ սարը բարձրանալ, ասաց ,կարծում եմ ձեզ համար դժվար կլինի, որից հետո մեր վրդովմունքը, թե մենք բարձունքներ հաղթահարողներ ենք. պարզապես Նբույն բերդի ավերակներն էինք ուզում տեսնել:
Համացանցից գտա ստորև ներկայացված նկարը, պարզվում է բարձրացել են, ավերակներն էլ նկարել, դե ոչինչ:
Փոքրիկ հատված.Ելփինից սկսեցի բարձրանալ դեպի Շրեշ սարը: Շրեշը բարձր չի, սակայն վերելքը բավականին բարդ է: Ժայռերը զառիթափ են և տեղ տեղ նույնիսկ մագլցելու անհրաժեշտություն առաջացավ:
Քաջբերունին այստեղ եղել է 19-րդ դարի վերջին, և ես խիստ կասկածում էի՝ արդյոք բերդից որևէ հետք մնացած կլինի թե ոչ, բայց, ի զարմանս ինձ, երևում էին պատերի շարվածքները:
Վերևից բացվում էր մի հիացքանչ տեսարան դեպի Քարկատարի լեռները, Շրեշ գետի կիրճը և Ելփին գյուղը:
Առաջինն այցելեցինք “Թուխ Մանուկ” սրբավայր, փոքրիկ մի կառույց:
Ելփինը մեզ գրավել էր իր մեծ ժայռաբեկորով:
Մասնակիցների տպավորությունները.
Տաթև Աբրահամյան /դասավանդող/
Էլլա Ապու Անթար
Բագրատ Խանբաբյան
Նատալի Նահապետյան
Լիլիթ Մինասյան
Ասյա Միրզոյան