«Պատմություն» առարկայի ծրագիր (6-րդ, 7-րդ,8-րդ դասարաններ)
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրականացնում է պետական այլընտրանքային կրթական մի ծրագիրը, որտեղ մեդիամիջոցներն ու համացանցըը, համակարգչային, թվային այլ միջոցները ուսուցվում և գործածվում են ամենօրյա պարապմունքների ընթացքում:
«Պատմություն» առարկայի ծրագրի մշակման համար հիմք են ծառայել ՀՀ «Կրթության մասին» օենքը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտանքային ծրագիրը:
6-րդ դասարանի «Պատմություն» առարկան ընդգրկում է հայոց և համաշխարհային պատմության հնագույն և հին շրջանները՝ հասնելով մինչև միջնադար:
7-րդ դասարանի «Պատմություն» առարկան ընդգրկում է հայոց և համաշխարհային պատմության միջնադարը:
8-րդ դասարանի « Պատմություն» առարկան ընդգրկում է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային պատմության նոր փուլը՝ 17-րդ դարի կեսերից մինչև 1918 թվականը:
«Պատմություն» առարկայի դասավանդման նպատակը ազգային ինքնագիտակցություն , պատասխանատվություն , պատմական կրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտում, պատմական օրինաչափությունների ուսումնասիրություն, անցյալի նկատմամբ հետազոտական-ստեղծագործական մոտեցում ունեցող քաղաքացու ձևավորումն է:
Հիմնական խնդիրներն են՝
- սովորողների բանավոր և գրավոր խոսքի զարգացման համար պայմանների ապահովում
- սովորողների ստեղծագործական մտածողության զարգացում
- սովորողների քննադատական մտածողության զարգացում
- անհատական, խմբային աշխատանքների կազմակերպում
- սովորողների համագործակցային կարողությունների ձեռքբերում
- իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտություն
- ինքնակրթության միջավայրի ստեղծում
- համեմատելու, համադրելու, գնահատելու կարողության
- նախագծային աշխատանքների հետևողական կատարելու կարողություն
- համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն
- տեղեկատվական աբյուրներից օգտվելու հմտության զարգացում
- Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը: Ուսուցումն իրականացվում է նաև կրթահամալիրի ուսումնական օրացուցից բխող ուսումնական նախագծերի միջոցով : Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով:
- Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների խումբն դասավանդողի հետ ստեղծում է ուսումնական նյութեր, տեսանյութեր և այլն:
- Բանավոր աշխատանքները, քննարկումները նպաստում են,որ սովորողը կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել, խոսել:
- Խրախուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում:
- Սովորողը կատարում է ուսումնական աշխատանք , որի հիմնական նպատակը սովորողի ինքնարտահայտման կարողության ձևավորումն է: Սովորողը արտահայտվում է, վերլուծում է, գրավոր մեկնաբանում է, ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, թարգմանությունները, որոնք տեսանելի են դառնում անձնական բլոգում կամ mskh.am կայքում: Սովորողը մեդիահմտությունների կիրառման միջոցով իր խոսքը, վերլուծությունները, հետազոտական աշխատանքները հրապարակում, հանրայնացնում է:
- Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողն օգտագործում տարբեր ուսումնական կայքեր, անձնական բլոգ, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր և այլն:
- Ուսումնական նյութեր ընտրելիս և հանձանարելիս ուսուցիչը հաշվի է առնում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:
- կազմակերպվում է նաև հեռավար ուսուցում
Բլոգավարություն
Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ
6-րդ,7-րդ, 8-րդ դասարանի սովորողը պետք է ունենան բլոգ և հաճախակի նյութեր տեղադրի:
Բլոգում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝
- սովորողի կողմից կատարված առաջադրանքները
- սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ,հետազոտական աշխատանքներ
- անհատական նախագծերի արդյունքները:
Սովորողը բլոգում պետք է հնարավորինս պահպանի հեղինակային իրավունքի նորմերը:
Գնահատում
Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել: Սովորողի գնահատականը պատմությունից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛հետազոտական աշխատանքները, և՛ բլոգային աշխատանքը:
Դասավանդողըը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով: Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:
Գնահատում (10 բալանոց համակարգով)
- Պարտադիր դասարանական աշխատանք – 2-6 բալ
- Կամավոր տնային աշխատանք – 1-3 բալ
- Նախագծային աշխատանք – 1-3 բալ
- Հետազոտական աշխատանք – 2-4 բալ
- Սովորողի ուսումնական գործունեության ամփոփման կարգ