Posted in Մանկավարժական հունիսյան բաց ճամբար, Ուսումնական ճամփորդություն, Ամառային ուսումնական ճամբար

Որպես մեր ազատության ազնվականների դաջվածքներ մի-մի…/նախագծի մեկնարկ/

IMG_20190618_111509Այս նախագիծը իրականացնում ենք Նունե Մովսիսյանի հետ համատեղ:Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոն նախագծի հետ կապված աշխատանքները կատարելուց հետո շարունակեցինք մեր հաջորդ նախագծի իրականացմանը:

Ոտքով բարձրացանք դեպի «Վերածնունդ» հուշահամալիր/ հեղինակ Ռաֆայել Իսրայելյան/,   Դրանցից ամեն մեկը նվիրված է որոշակի տարեթվի և ունի անհատական լուծում: Մեկում տեղադրված է կոթող` նվիրված 1915 թվականի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին: Կենտրոնականը` բարձր որմնախորշինը, նվիրված է 1918 թվականի Ապարանի ճակատամարտի հերոսներին, որոնք անհավասար պայքարի դուրս եկան թուրքերի դեմ: Երրորդ որմնախորշի կոթողը նվիրված է մեծ հայրենական պատերազմում զոհված մարտիկներին:  Մեր նպատակն էր գտնել այդ հերոսամարտին մասնակցած հերոսների ժառանգներին, բանավոր պատումի հիման վրա ստեղծել փաթեթ:

Տիկին Նունեի մի  տատիկը ապարանցի է, հենց էնտեղ մեզ պատմեց իր տատի հիշողությունները:

Ապարանի հերոսամարտը հայ ազգի մղած այն կռիվներից է,երբ հիմնական կռվող ուժը ճակատամարտի առաջին օրվանից մինչեւ հաղթական ավարտը ապարանցի աշխարհազորայիններն էին: Այնուհետև փորձեցինք պարզել այս հերոսամարտին նվիրված թանգարան կա ,թե ոչ, պարզվեց ստեղծման փուլում է:

Այցելեցինք Ապարանի Մշակույթի կենտրոն, երկրորդ հարկում հատկացվել էին սենյակներ, նվիրյալները սկսել էին այդ աշխատանքը, ենթադրում են մինչև հոկտեմբեր կավարտեն:

 

Այս սկսնակ թանգարանում գտանք տիկին Նունեի տատիկի պապիկի Ասլան Ասլանյանի նկարը:

Մշակույթի տան երկրորդ հարկում մի ցուցադրություն էր, որի հեղինակը ապարանցի Նվեր Ռոմիա Հայրապետյան էր, տպավորիչ էր իր գույներով, սյուժեներով:

 

Մշակույթի տանը կար ռոք խմբի սենյակ, «Բազիլիկ» ռոք խումբը հիմնադրվել էր 1960թ-ին, մինչև այժմն այն գործում է:

 

 

Ապարանում եղանք նաև 4-րդ դարի Սուրբ Խաչ  կամ Քասախի եկեղեցում:

Եկեղեցու տարածքը խնամված տեսք ուներ, Քասախի եկեղեցին կոչվում է նաև Սուրբ Խաչ, ընդ որում` անվանումը պատահական չէ,ասում են եկեղեցու հիմքում Քրիստոսի Խաչի տաշեղն է թաղված։ Տաճարի գլխավոր մուտքին վերևում գեղեցիկ հարթաքանդակ կա։ Սա Գնթունիների իշխանական զինանշանն է` ցատկելու պատրաստ երկու եղնիկ, մեջտեղում` հավասարաթև խաչ, պատկերված է նաև խաղողի վազ ու ուռենի, որը կենաց ծառն է խորհրդանշում: Թորոս Թորամանյանը 1900-ականներին առաջին անգամ եկեղեցին ու շինության տարածքը ուսումնասիրելուց հետո եզրահանգեց, որ եկեղեցին կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքի վրա։ Ավելի ուշ այդ միտքը հաստատել է նրա աշակերտ Ալեքսանդր Սաղինյանը։

Եկեղեցու աշխատակիցը մեզ պատմեց , ցույց տվեց սյուներից մեկը, որի վրա մի փոքր ավելի մուգ ֆոնով հստակ առանձնանում էր երկար զգեստով կնոջ պատկերը, գլխավերևում` լուսապսակ, ասում են սա Աստվածամոր պատկերն է, մինչև 2005 թվականն այն չի եղել, մի գիշերվա մեջ է հայտնվել։ Առավոտյան քահանաներն են հայտնաբերել։Սուրբ Խաչը գրեթե միշտ ընդունել է ծխականներին, նույնիսկ աթեիստական ԽՍՀՄ-ի ժամանակ, թեև այն ժամանակ եկեղեցին ախոռի էր վերածվել։ Թեև պաշտոնապես արգելվում էր ժամերգություններ անցկացնել, տեղացիները հավաքվում էին այստեղ ու նույնիսկ կմկրտություն կազմակերպում։Քասախի բազիլիկը վերջնականապես վերականգնվել է տեղացիների ուժերով 2000-ականներին։ Աշխատանքներն իրականացրել են ապարանցի ճարտարապետ Հայկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ 2002 թվականին կառույցն օծվել է ու սկսել պաշտոնապես գործել։ Պեղումների ժամանակ գտած քարերից շատերը հաջողվել է օգտագործել եկեղեցու վերականգնման ժամանակ։Մի քանի ապարանցու հանդիպեցինք եկեղեցում, մեծ հավատով պատմում էին գրեթե նույն պատմությունը:

 

Այնուհետև ընկեր Մենուային հետևելով գնացինք դեպի Քասախ գետի ափ,  Դրախտի ձոր: Գետի  երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ2։Քասաղի ակունքները երկու փոքրիկ գետակներ (առվակներ) են, որոնցից մեկն սկսվում է Արագածից, իսկ մյուսը՝Փամբակի լեռնալանջերից։ Նրանք երկուսն էլ մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով և ապա, միանալով միմյանց, առաջացնում Քասաղ գետը։

Ընկեր Մենուան սիրով պատմեց իր ծննդավայրի մասին, հմայվեցինք ծաղիկներով լի դաշտով, Քասախ գետի ջրերում թաթախվեցինք ոտաբոբիկ, , մաքրեցինք Քասախի շուրջը:

 

Ընկեր Մենուան չթողեց Ապարանից հեռանանք առանց հյուրասիրության,էնտեղ էլ պարզեցինք , որ իր տատիկի հորեղբայրը , մորեղբայրը/ Մարտիրոս Մարտիրոսյան, Դավիթ Ղարիբյան- գյուղ Ղարաբուլախ-Սեւ աղբյուր-Երնջատափ- զորանոց ,5-րդ գունդ/մասնակցել են Ապարանի տարածքում գլուխ բարձրացրած թուրքերի դեմ կռիվներին, այդ մասին պատմեց իր հայրը:

 

Օրը հագեցած  էր, լեցուն, հետաքրքիր:

Ֆոտոների, ուղիղ եթերների հեղինակներ

Մենու հարությունյան

Նունե Մովսիսյան

Ստելլա Մնացականյան

Մարիա Ոսկանյան-7-րդ դասարան

Մարիամ Հովհաննիսյան-8-րդ դասարան «Այց Ապարան»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s