ԱՊԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 2-ՐԴ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԸ
Այս նախագծիշրջանակներում մեկնել էինք Ապարան՝ քանդակագործ Կորյուն Գևորգյանի հետքերով:Կորյուն Գևորգյանը մասնակցում էր Ապարան քաղաքում արդեն երկրորդ տարին կազմակերպված քանդակագործության միջազգային սիմպոզիումին՝ <<ԱՊԱԳԱՅԻ ՇԱՐԺՎՈՂ ԱՐՎԵՍՏ>> խորագիրով, որն Ապարան քաղաքի <<Վերածնունդ>> հուշահամալիրում համախմբել է 23 քանդակագործների աշխարհի 16 երկրներից, որոնք ընտրվել են 80-ից ավել հայտադիմումներից:
2018թ 1-ին միջազգային քանդակագործական սիմպոզիումը, որը կրում էր <<Մեր պապերի սխրանքը>> խորագիրը: Ստորև ներկայացնում եմ մի քանի աշխատանք:
2019 թվականի հունիսի 1-20-ը Ապարանում կազմակերպվող միջազգային 2-րդ սիմպոզիումը ներառվել է A.I.E.S.M քանդակագործության միջազգային ասոցիացիայում, որին անդամակցում են 100.000-ից ավելի քանդակագործներ ամբողջ աշխարհից:
Քանդակագործները սիրով ներկայանում էին, պատմում իրենց աշխատանքների մասին, մի քանիսը առաջին անգամ էին Հայաստանում, պարզեցինք ,որ Հայաստանը իրենց շատ դուր էր եկել, հատկապես հայ ժողովրդի հյուրասեր լինելը:Պերուցի քանդակագործը վարպետության դասեր էր տալիս, ընկեր Մենուան իր առաջին փորձերն էր անում քադակագործության ասպարեզում:
Մեզ սիրով սպասում էր քանդակագործ Կորյուն Գևորգյանը/ սեբաստացի Արեգի,Լիլիթի հայրը/ոգեւորությամբ պատմում էր այս սիմպոզիումի մասին, իր աշխատանքի մասին; Մենք էլ անհամբեր սպասում ենք նրան մեր կրթահամալիրում:
Հարցազրույցները քանդակագործ Կորյուն Գևորգյանի հետ. քանդակագործությունը իր համար դա ներաշխարհի արտահայտման դրսևորումներից մեկն է:Այս սիմպոզիումի իր աշխատանքի խորագիրն է «Դեպի լույս»:
Ստորև ներկայացվում են մասնակից երկրների և մասնակիցների ցանկը՝
ԱՊԱՐԱՆՈՒՄ ,,ԱՊԱԳԱՅԻ ՇԱՐԺՎՈՂ ԱՐՎԵՍՏ,, ԽՈՐԱԳՐՈՎ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 2-ՐԴ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
1. Ջոյ Հեյլեն — ԱՎՍՏՐԱԼԻԱ
2.Լորենա Օլիվարես — ՉԻԼԻ
3. Ֆահադ Ալ-հաջերի — ՔՈՒՎԵՅԹ
4.Սեյեդեհ Ֆատեմահ — ԻՐԱՆ
5. Բեհնամ Աքարբին — ԻՐԱՆ
6. Աննիկետինի Մադիան — ՄԱԼԱԶԻԱ
7. Եգոր Բավյակին — ՌՈՒՍԱՍՏԱՆ
8. Քերեն Մաչեր Նեստա — ՊԵՐՈՒ
9. Միքայել Ռոֆկա — ԳԵՐՄԱՆԻԱ
10. Բոգդան Ադրիան Լեֆտեր — ՌՈՒՄԻՆԻԱ
11.Դարեկ(Սոլուս) Օ’Սուլլիվան — ԻՌԼԱՆԴԻԱ
12.Ֆեդերիկո Մոլինարո -ԻՏԱԼԻԱ
15. ԼՈՒՍՆԱԿ — ԿԱՆԱԴԱ
16. Արա Բադալյան ԲԵԼԳԻԱ
17. Կիրիլ Կրոխոլև — ԲԵԼԱՌՈՒՍ
18.Կարեն — ԱՄՆ
19.Արման Նուռ — ՀԱՅԱՍՏԱՆ
20.Անանիա Քոչարյան- ՀԱՅԱՍՏԱՆ
21.Կորյուն Գևորգյան- ՀԱՅԱՍՏԱՆ
22.Արեգ Պետրոսյան- ՀԱՅԱՍՏԱՆ
23.Ջոն Շահինյան- ՀԱՅԱՍՏԱՆ
Ուղիղ եթերները Մարիա Ոսականյանի-7-րդ դասարան