Posted in Ուսումնական ճամփորդություն, Ամառային ուսումնական ճամբար

Երկօրյա հետախուզական-ճանաչողական ճամփորդություն դեպի Մադինա/ամփոփում/

 

IMG_20190601_091049

Անհամբեր սպասում էինք գայթակղիչ ճամփորդությանը: Հունիսի 1-ին’ «Երեխաների պաշտշանության օրը» , մի խումբ պոլսահայ  ու սեբաստացի սովորողներով տիար Բլեյանի դիտարկումներից, մաղթանքներից հետո ճանապարհ ընկանք, ավագ դպրոցն իր ուղղությամբ, միջին դպրոցն էլ դեպի գայթակղիչ անունով Մադինա: Իսկ ճանապարհին հեռվից նկատեցինք դեպի Գութանասար մեկնող խմբի մեքենան:

Տիար Բլեյանը բարի ճանապարհ մաղթեց:

Մեր դպրոցից մինչև Մադինա գյուղը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում, 138 կմ է, տևողությունը 2 ժամ, 12 րոպե/ առանց կանգառների/:Ճանապարհի կեսը անցնումէ Սևանա լճի թովիչ բնապատկերի ուղեկցությամբ:

Մեր առաջին դիտակետը Սևանա լիճն էր:

Մադինայում անակնկալ  հանդիպեցինք մեր սովորող Դուրգարյան Շանթի մայրիկին, կրտսեր դպրոցի սովորողների ևս մի ծնողի  :

IMG_20190601_132441 Իր հայրիկի տուն-արվեստանոցում մեծ ջերմությամբ, սիրով մեզ դիմավորեց գեղանկարիչ Ներսես Կարապետյանի դուստրը’ Լիլիթ Կարապետյանը: Պատմեց իրենց գյուղի պատմությունը, հավերժ սիրահար իր հայրենի բնությանը արվեստագետ հայրիկի մասին, ում կտավներում արտացոլված էր բնությունը օրվա տարբեր ակնթարթներում:

Ծանոթանալուց հետո անցանք մեր վրանային կացարանների տեղադրմանը: Ընկեր Միքայելը ներկայացնում է վրանային հմտության վարպետության դաս:

 

Սեբաստացիների գալու լուրը արագ տարածվեց շուրջբոլորը, տարատարիք մադինացիները լի ջերմությամբ  խորոտ-խորոտ, խուճուճ-մուճուճ քայլերով հայտնվեցին մեր կողքին. իրենք էլ ձեռք բերեցին վրաններ տեղադրելու հմտությունը, իսկ գեղանի մադինացիները սիրով պատմում էին իրենց գյուղի անվան  առաջացման քնքուշ սիրո , ավաղ, դարերով եկած հասարակության, ազգային խտրականությունների արդյունքում զոհ գնացած սիրո  պատմությունը:

Մադինացիները Մադինայի մասին:

Էկոքայլարշավ Ն. Կարապետյանի տուն-արվեստանոցից դեպի Արգիճի գետ մինչև Մադինա-Լեռնակերտ կամուրջը:Պարզվում է Մադինայի այդ հատվածում ընկած վտակը իրենք կոչում են փրփրուն, քանի որ այդ հատվածում բավական վարար է լինում, միայն հուլիս-օգոստոս ամիսներին մի փոքր հանդարտվում է, մի հատված կար. գետը լողալով հասնում են գետի այն կողմը բնական աղբյուրից ջուր խմելու, կամ էլ սիրահար տղաների համար առիթ է իրենց սիրած աղջիկների համար ջուր բերել: Որպեսզի հասանելի լինի այդ ջուրը բոլորին  ստորև առաջարկում ենք  կամուրջի մի էսքիզ/ հեղինակ Ինեսսա Մկրտչյան, 6-1 դասարան/:

d5bfd5a5d5bcd5a5d5bed5a7d5a9d683

Իհարկե, բնությունը կարծես  բաց երկնքի տակ քարերի  քանդակի արվեստանոց լիներ:

Էլ ինչ ճամփորդություն  առանց ցանկալի խարույկի, երբ սկսում է մարմնովդ  ցրտից սարսուռ անցնել, ու լափող կրակի ջերմությունից խաղաղվում, ու խարույկի ճտճտունը մի գողտրիկ պատմություն է շշնջում ականջիդ, այնքան մոտիկ աստղազարդ երկինքն էլ լուռ վկաներն են դառնում այդ պատմությունների:

Առավոտյան արդեն մեկնեցինք Արմաղանի ուղղությամբ:Բավականին դժվար զառիթափ ենք հաղթահարել, իհարկե,  տարբեր սովորողներ տարբեր ժամանակահատվածում, բայց բոլորը հաղթահարեցին ու զմայլվեցին Արմաղանի գեղեցկությամբ, իսկ վերևից տեսարանը պարզապես վրձնով նկարած պատկեր է. կանաչ թավիշ խոտ ու ճերմակ ձյուն, տաքություն ու ձյան սառնություն, հոգնատանջ հևոց ու զմայլեի գեղեցկությունից փայլող աչքեր:  Արմաղան լեռը  գտնվում է Արգիճի գետահովտից հյուսիս,  Գեղամա և Վարդենիս լեռնաշղթաների սահմանագլխին։ Լեռան բարձրությունը 2829 մ է։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։  Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որն ունի 400 մ տրամագիծ և 50 մ խորություն, մասամբ լցված է ջրով։Փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։ 2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում:

Մադինացիների համար Արմաղանը սիրո ուխտատեղի է: Այնտեղ է գտնվում  սիրահարների գերեզմանին կից մատուռը, այժմ եկեղեցի են կառուցել, այդ գերեզմանաքարերը մնացել են եկեղեցու ներսում:

Վերադարձանք կրկին Սևանով, համարձակները մտան լողալու:

Մեկօրյա հրաշագեղ ճամփորդություն էր:

Չէինք մոռացել , իհարկե , մեր գնալու նպատակների մասին:

Մեր սովորողները, իսկական հետախույզներ էին, տարատեսակ վայրերում առաջարկում էին իրենց վրանային ճամբարները իրենց իսկ հիմնավորումներով: Իհարկե մեր հայրենիքի  գեղատեսիլ վայրերի մասին պետք է պատմեն ցուցանակները, դրանց մասին էլ ենք խոսել:

«Գետը բնակավայրում» նախագիծը Մադինայում

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s