Posted in Նախագծեր, Ուսումնական ճամփորդություն, Ամառային ուսումնական ճամբար

Հայրենագիտական մեկօրյա արշավ. Չանախչի — Արածոյի կիրճ

Մեր անցնելիք ուղին:

Ճամփորդության օրը՝ 31.05.2019

Նախապատրաստական աշխատանքի իրականացման ժամանակահատված. 25-30.05.2019

Մասնակիցներ՝ մասնակցության ցանկություն հայտնած և նախապատրաստական աշխատանքը կատարած ճամբարականներ:

Երթուղին՝ Երևան- Զանգակատուն-Արածոյի կիրճ կամ Դժոխքի ձոր- Զանգակատուն գյուղ- Պ. Սևակի հայրական տուն- Երևան

Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հասմիկ Գրիգորյան

Նպատակը՝

  • Գործընկերային կապերի հաստատում
  • Հայրենագիտական արշավի կազմակերպում
  • Նոր տարածքների ուսումնասիրում, ուսումնական նյութերի պատրաստում
  • Համբարձման ծես. ծեսի պատրաստում, իրականացում
  • Գետը համայնքում. Արածո գետ

Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է մասնակցի բլոգում

  • Տեղեկություններ Այցելվող վայրերի մասին. Չանախչի-Զանգակատուն, Արածո գետ
  • Կարդում ենք Սևակ. մասնակիցների ընտրությամբ բանաստեղծությունների ընթերցում, մեդիանյութերի պատրաստում
  • Համբարձման ծես, ծիսական երգերի, խաղերի նախապատրաստում, ծեսի ուսումնասիրություն. նյութերի փոխանցում Զանգակատան միջնակարգ դպրոցի սովորողներին
  • Google map -ի օգնությամբ գծել երթուղին:

Համագործակցություն Զանգակատան դպրոցի դասավանդող Թամար Գաբրիելյան, 7-8-րդ դասարանի սովորողների և Պարույր Սևակի տուն-թանգարանի հետ: Համագործակցությունը ներառում է.

  • Համատեղ արշավ. հայրենագիտական քայլք
  • Ավելուկահավաք. թանգարանը մայիսյան օրերին ավելուկի ծամեր է պատրաստում, կախում Սևակի հին տան դռներին՝ տանը ծիսական տեսք հաղորդելով
  • Համբարձման ծեսի իրականացում

Ճամփորդության ընթացքը

  • 09:00` մեկնում Մայր դպրոցից

Փոքրիկ պատմական ակնարկ

Մենք ուղևորվելու ենք Արարատի մարզ:Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ:

Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները:Այն  գտնվում է Հայաստանի  հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից էԱրմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։Արարատի մարզի գետերը պատկանում են Արաքսի ավազանին։ Նրա տարածքով են անցնում Հրազդան գետն իր ստորին հոսանքով, իսկ Ազատ,Վեդի և Արածո գետը՝ ամբողջ ընթացքով՝ ակունքից գետաբերան։ Մի քանի տասնյակ գետակներ էլ ամռանը բոլորովին ցամաքում են։Գետերից միայն Արածո գետն է, որ իր ստորին հոսանքում անցնում է ՀՀ-ից դուրս։ Մնացած գետերի ջրերն ամռանը լիարժեք օգտագործվում են ոռոգման կարիքների համար։ Սնումը ձնհալքային, անձրևաջրային, վարարում են ապրիլ-մայիս ամիսներին։ Ոռոգման նպատակով Ազատ գետի վրա կառուցվել է համանուն ջրամբարը, Արածո գետի վրա՝ Զանգակատան ջրամբարն է Հորթուն բնակատեղիի մոտ/ավելին տես/։Արածոն (Դժոխաձոր, Չանախչի) գետ է ՀՀ Արարատի մարզում, Արաքսի ձախ վտակը։Սկիզբ է առնում Մժկատար լեռների հարավային լանջերից`   2700 մ բորձրությունից։ Երկարությունը 42 կմ, ջրհավաք ավազանը`   122,5 կմ²։ Հոսում է Զանգակատուն գյուղի գոգավորությունով, Արածո դաշտով, առաջացնում ընդարձակ արտաբերման կոն։

Աշխարհագրական տեղեկություններ:Դժոխքի ձորը (Դժոխաձոր, Արածո կիրճ) գտնվում է Արարատի մարզի հարավ-արևելքում` Նախիջևանի սահմանի մոտ: Արածո գետը սկիզբ է առնում Գնդասարի լանջերից և հոսելով Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասով թափվում է Արաքս: Գետի երկարությունը մոտ 25 կմ է, կիրճի խորությունը` 100-400 մ, լայնությունը` 1,5 – 80 մ: Լանջերը լերկ են, ժայռոտ ու զառիթափ: Կան բազմաթիվ կարստային քարայրներ ու խոռոչներ:

Լինելով լեռնային գետ Արածոգետը սնվում է հիմնականում ձնհալքներից ու անձրևաջրերից և վարարում է ապրիլ-մայիս ամիսներին: Վերին հոսանքներում` Հորթուն գյուղատեղի մոտ, կառուցված է Զանգակատան ջրամբարը:

Զանգակատունcapture (1)

 

Գյուղ Արարատի/ավելին տես/ տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է մոտ 55կմ հեռավորության վրա,մայրաքաղաքից`90 կմ հեռավորության վրա: Ընկած է Երևան-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա: Նախկինում ունեցել է Չանախչի, Չանախչի Ներքին, Չանախչի Նոր, Սովետաշեն անվանումները: 1948 թ-ից կոչվել է Սովետաշեն, իսկ 1991 թ-ին,ի հիշատակ Պարույր Սևակի, վերանվանվել է Զանգակատուն:
Գյուղը վերաբնակեցվել է 1828-30թ.թ. Թուրքմենչայի պայմանագրի համաձայն` Պարսկաստանի Խոյ-Սալմաստ գավառի Հավթվան գյուղից գաղթած մի քանի ընտանիքներով:Գյուղը որպես բնակավայր ավելի հին է:Այդ է վկայում գյուղի տարածքից հայտնաբերված խաչքարը,որը մինչ օրս հայտնաբերված ամենահին խաչքարն է (5- րդ դար): Գյուղի շրջակայքում կան սրբավայրեր: Գյուղից 7-8 կմ հյուսիս-արևելք` լքված Հորթուն գյուղում է գտնվում ս. Սարգիս եկեղեցին:
Զանգակատունը հայտնի է որպես բանաստեղծ, գրականագետ Պարույր Սևակի ծննդավայր: Զանգակատանը` Պարույր Սևակի տուն-թանգարանի հարևանությամբ` իր առանձնատան բակում թաղված է Պարույր Սևակը:
Գյուղը տեղադրված է Արաքսի ձախակողմյան վտակ Արածո գետի ձախ ափին, Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջին: Ծովի մակարդակից ունի մոտ 1650 մ բարձրություն:Նրա վարչական տարածքը ներառում է ծովի մակերևույթից 1400մ-ից մինչև 2947 մ բարձրության վրա գտնվող բազմաթիվ լեռներ ու բարձունքներ

Սևակը գրել է նաև երեխաների համար: Ցավոք այդ հասցեով նրա առաջին ու վերջին ժողովածուն եղավ «Ձեր ծանոթները»` հրատարակված բանաստեղծի մահվան օրը:
Երիտասարդ սերնդին ուղղված յուրօրինակ մի կտակ է Սևակի «Որդուս» բանաստեղծությունը.

Ազնի՛վ եղիր ամեն ինչում — ո՞վ է կյանքում սովից մեռել:
Ճշտի համար աքսոր չկա — ստի հանդեպ ինչո՞ւ լռել…
***
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմարտության թող որ այսօր լինեմ սխալ…

Պ. Սևակի կյանքն ընդհատվեց 1971թ. հունիսի 17-ին, ավտովթարից, երբ բանաստեղծն ընդամենը քառասունյոթ տարեկան էր:

Համբարձման ծես

Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը/ավելին տես Նունե Մովսիսյանի բլոգում/:

Երգերը

Վիճակի երգ 

 

  1. Մանի ասեմ ու շարեմ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Լցնեմ տոպրակն ու կարեմ,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  1. Ծաղիկ ունեմ նարընջի,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Տըղա, վեր արի փընջի,

Ջան, վիճակ, ջան, ջան:

 

  1. Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Ոսկին ծալեծալ կուզեմ,

Ջան, վիճակ, ջան, ջան:

 

  1. Ծաղիկ ունեմ` ալա յա,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Ալա չի, ալվալա յա,

Ջան, վիճակ, ջան, ջան:

 

  1. Արևը կամար-կամար,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Կապել ես ոսկե քամար,

Ջան, վիճակ, ջան, ջան:

 

  1. Սարեն կըգա ձիավոր,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Մեր տունը չարդախավոր,

Ջան, վիճակ, ջան, ջան:

 

  1. Հըրես եկավ իմ աղբեր,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Երեք օրվա թագավոր,

Ջան, վիճակ, ջան, ջան:

 

https://www.youtube.com/watch?v=Qr1y6ONarEc

  1. Էս գիշեր լուսը տեսա,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Իմ յարը դուսը տեսա:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  1. Կայնել ես վարդի հովին,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Քամին տա ծոցիդ մովին:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  1. Ամեն քեզի տեսնելիս,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  1. Աստված կյանք տա ամենքին,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Ուրախ կլնի էս տարին:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  1. Մանի ասեմ ու շարեմ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

 

 

 

 

 

 

 

 

https://www.youtube.com/watch?v=Y34ux2FYWGk

 

Հո՜յ Մայրամ

 

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

 

Մայրամ, արի էս պարը,

Հոյ Մայրամ, Մայրամա,

Մեզ համար կասեմ խաղը,

Հոյ Մայրամա, Մայրամա:

 

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

 

Ծաղիկ ունիմ, ալա յա,

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Ալա չի, ալվալա յա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

 

Մայրամ, Մայրամ քուր ունիմ,

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Նռան հատիկ, լալա յա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

 

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

 

Լուսնակը բոլորել է,

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Ամպի մեջ մոլորել է,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

 

Մայրամի պարի համար

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Զուռնաչուց խըռովել է,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

 

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

 

 

 

https://www.youtube.com/watch?v=UJ6qdHdY2Ks

 

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

Համբարձում յայլա,
Յայլա ջան, լայլա,
Սև սարեր յայլա,
Յայլա ջան, յայլա։
Երգ ու բույր խառնած,
Թև թևի թըռնած
Զուգում են լեռներ.
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ։

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր յայլա,
Յայլա ջան, յայլա։

Դե հանի՛ր, աղջիկ,
Վիճակն ի բարին,
Երգերով գովենք
Էն իգիթ յարին։
Բեղը ծիլծիլ, բոյը թիլթիլ Էն յարի
Ինչ դարդ ունիմ քանի նա կա աշխարհի։

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա։
 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s