Այս նախագծով ճանապարհ ընկանք դեպի Արատես:
Հայրենիքը սիրում ենք ճանաչելով այն ծվեն-ծվեն, փազզլի պես հավաքվելով դառնում մեր գիտակցության մեջ՝ պատասխանատվության զգացումով ամբողջական հայրենիք :
Ճամփորդությունները մեր ու մեր սովորողների ակնհայտ առավելությունն է:
Արատեսն այս անգամ մեզ դիմավորեց գարնանային հմայքով:
Նախագիծը ուղարկվեց վեցերորդ դասարանցիներին, խումբը կազմվեց : Նախնական աշխատանքները կատարվեցին, նրանք, ովքեր առաջին անգամ էին լինելու, իրենց բլոգներում գրեցին իրենց ակնկալիքների մասին: Google maps ծրագիրը սովորողներին ծանոթացնելուց հետո ինքնուրույն կազմեցին դեպի Արատես մեկնելու ու վերադարձի երթուղին, տեղադրեցին բլոգներում:Արդեն 10.30 տիար Բլեյանը մեդիայի մոտ մեզ բարի ճանապարհ մաղթեց , ևս մեկ անգամ հստակեցվեց մեր երթուղին, անելիքները, դիտակետերը ու ճանապարհ ընկանք : Գարնանային մայիսյան արևոտ օր էր:
Մեր առաջին կանգառը եղավ կակաչների դաշտում, այս կակաչները լուսանկարները ուղարկեցինք մեր սիրելի տիկին Նունեին:
Բարձր , ուրախ տրամադրությամբ , աջ ու ձախ նայելով , պատմելով շարունակեցինք մեր բացահայտումներով լի ճանապարհը:
Մեր հաջորդ մեր դիտակետը Նորավանքն էր՝ իր գեղատեսիլ տեսարաններով, այն գեղեցիկ է թե գարնանըը, թե ձմռանը:
Այդ վայրում երկրորդ անգամ այցելած սովորողները իրենք էին պատմում Նորավանքի պատմությունը:
Հաջորդ դիտակետը Արփա գետն էր՝ գեղեցկուհի Լիլիթի պատումով:
Արատեսում մեզ դիմավորեց Արատես դպրական կենտրոնի ղեկավար Սմբատը , ներկայացրեց, պատմեց Արատեսի տնակների մասին:
Արատեսում տեղի է ունենալու քանդակագործության, ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոնը:
Ընթրելուց հետո ամփոփեցինք առաջին օրը/ տես ստորև/:
Հաջորդ օրը ռազմամարզական ճամբարի նախապատրաստական աշխատանքներով էինք զբաղված: Երկրորդ օր՝
Երրորդ օրը առավոր վաղ արթնացանք , հավաքեցինք իրերը, մաքրեցինք տարածքը, սենյակները, խոհանոցը ու շտապեցինք Սմբատաբերդ, մեզ ուղեկցում էր արտաբույնքցի Տիգրանը իր ընկերների հետ, սեբաստացիների հետ պատմում Սմբատաբերդի պատմությունը:
Սմբատաբերդի բարձր պարիսպներին նստած, հմայվելով տեղի բնությամբ, արտասանում ենք Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանը»:
Շարունակում ենք մեր ճանապարհը. հաջորդ դիտակետը Սելիմի լեռնանցք, Օրբելյաններ քարավանատունն էր:Հավաստի է այս խոսքը.«Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել նրան»:
Վերջին մեր դիտակետը Արգիճի գետն էր:
Հիանալի, լեցուն երեք օր, տպավորություններով լի, մի քիչ էլ հոգնած վերադարձանք մեր սիրելի Երևանը:
Ինչպես ասում են «Առանց հայրենիքի, մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է»:
Մեդիայի ապահովումը՝ Վարդուհի Հայրյան
Ամփոփում են մասնակիցները/շարունակելի