Posted in ,,Բլեյան,, կրթական ցանց, Նախագծեր, Անհատական աշխատաժամանակ

Հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի բաց լաբորատորիա

56488563_2427398813950540_5528824293909069824_n
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Ստեղծագործական բաց հավաք կրթահամալիրում

Ապրիլի 26-27

  • Ապրիլի 26-ին, ժամը՝ 9․00-ից
    Հեղինակային կրթական ծրագրերի  ֆիզիկական և մեդիա միջավայրեր, ծրագրի մշակման, իրականացման և տարածման կազմակերպում 

Մասնակիցները հնարավորություն կունենան կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում ծանոթանալու իրենց հետաքրքրող ծրագրերին, կրթահամալիրի տնօրենի հետ շրջայցի ընթացքում ծանոթանալու բնակելի արվարձանում կրթական պարտեզի մոդելին, կրթահամալիրի ուսումնական կենտրոններին, արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաներին, Ուսումնական ագարակին՝ որպես ամբողջական ներառական կրթական բաց միջավայր, կրթական ծրագրի միջավայրի զարգացումներին:

  • Ապրիլի 27-ին, ժամը՝ 9.00-ից
    Կլոր սեղաններ

Ներկայացվում են կրթահամալիրը, հեղինակային կրթական ծրագիրը 2019, 2020-2022թթ, հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի ստեղծման խնդիրներ, պայմաններ, առկա և ակնկնկալվող արդյունքները։
Մասնակիցները հնարավորություն կունենան պարզաբանելու իրենց հետաքրքրող հարցերը, ձևակերպելու առաջարկություններ, գործընկերություն։

Հավաքի նյութերը հրապարակվում են մեդիագրադարանում, «Դպիր» մանկավարժական հանդեսում, լուսաբանումը՝ հավաքի բլոգում, mskh.am-ում, հեղինակային կրթական ծրագրի հեղինակ մանկավարժական աշխատողների և սովորողների բլոգներում։

Մասնակիցները կրթահամալիրում կարող են օգտվել կրթական փոխանակումների կացարանից։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը։

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s