«Լքված տարածքներ»նախագծի շրջանակներում: Սերյոժա Սամվելյանը վերապատրաստվել է «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրում: Ներկայացրել եմ նախագիծը, պայմանավորվել ենք համագործակցել:Վերադառնալուց հետո,իր սովորողների հետ միասին աշխատել են իրենց գյուղի պատմության մասին տեղեկությունները իմի բերել, իրենց նկարներով ներկայացնել գյուղը:
Դաշտային ազգագրական նյութեր
Սյունիքի մարզի,Գորիսի շրջանի,Վաղատուր գյուղի մասին
- Գյուղի ընդհանուր նկարագիրը.
Վաղատուր գյուղը պատմական հին ծագում ունի:Միջին դարերում այն զբաղեցրել է մեծ տարածք,որի հետևանքով գյուղում 2 եկեղեցի են կառուցել՝ մեկը գյուղի վերին մասում,մյուսը ներքևի:
Ազգամիջյան թշնամական կռիվների ընթացքում գյուղը բազմիցս ավերվել է և բնակիչները թողել են գյուղը ու բնակություն հաստատել տարբեր վայրերում:Գյուղը անասնապահության,հողագործության և այգեգործության համար նպաստավոր պայմաններ ունի:Ազգամիջյան կռիվների պատճառով հարյուրամյակներ գյուղում ապրել են թուրքերը,այդ են վկայում այն հանգամանքը,որ այժմ գյուղի վայրերի մեծ մասը թուրքական անուններ են կրում:
1918 թ. գարնանը գյուղում բնակվող ադրբեջանցիները ,հայերի ճնշման հետևանքով թողնում են գյուղը և հեռանում:Գյուղը այդ տարիներին և հետագա տարիներում Բայանդուր անունն էր կրում:
1918 թ. գարնանը Ադրբեջանի տարածքում գտնվող Մինքենդ,Զեյվա և Ալիղուլի գյուղերի հայերը բնակություն են հաստատում Բայանդուր գյուղում:Վատ պայմաններում էին ապրում գյուղացիները,տգիտության և խավարի մեջ,թշնամական վտանգը սրտներում:
1919 թ. նոյեմբերին Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո,սովետական կարգեր հաստատվեց Զանգեզուրում,այդ թվում՝ Բայանդուրում:Սովետական կարգերի հաղթանակի շնորհիվ գյուղը զարգացավ,իսկ 1928 թ. հիմնվեց կոլտնտեսություն:1930 թ. գյուղում կառուցվեց պանրագործարան:Կոլտնտեսություն հիմնելուց հետո զարգացավ անասնապահությունը,դաշտավարությունը և այգեգործությունը:Կառուցվեց հասրակական և կոլտնտեսական շենքեր /ակումբ,դպրոցի շենք,փոստ,նոր պանրագործարան և այլն/:
Կոմունիստների տիրապետության շրջանում,գյուղը ականատեսների ներկայությամբ տեսել է գնդակահարություններ՝ 1 հոգի,աքսորներ՝ 7 հոգի և այլ երևույթներ:1937 թ անհիմն ձերբակալել են գյուղի քահանային՝ Միքայել Մինասյանին:
1949 թ. գյուղից արտաքսել են անհիմն կարգով Հովսեփ Բաղդագյուլյանի և Արմեն Մինասյանի ընտանիքը:Գյուղը ակտիվ մասնակցություն է ցույց տվել հայրենական մեծ պատերազմին:Գյուղից պատերազմին մասնակցել է 122 հոգի,որից 68-ը զոհվել են պատերազմի ընթացքում:Պատերազմի ընթացքում անձնուրաց գործերով աչքի են ընկել գնդի կոմիսար Արտաշես Գրիգորյանը,կապիտան Արտաշես Առաքելյանը և շատ ուրիշներ:Գյուղի բնակիչների հանգանակությունների միջոցով,1967 թ-ին զոհվածների հիշատակին կանգնեցված է հուշարձան կոթող,որտեղ պատվանդանի վրա անուն առ անուն գրված է զոհվածների անունները:
Բոլորովին վերջերս գյուղի բնակիչ Քաջիկ Բաբաջանյանի միջոցով և ուժերով,գյուղի կենտրոնում ժայթքող <<Թթու ջուր>> վայրում կանգնեցվել է երկրորդ հուշակոթողը՝ նվիրված
Հայրենական Մեծ պատերազմի զոհվածներին:
Հուշարձան նվիրված հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին՝ կառուցված 1970 թ.,գտնվում է գյուղի մեջ՝դպրոցի մոտ
Գյուղը տվել է շատ նշանավոր մարդիկ,որոնք իրենց կյանքը նվիրաբերել են գյուղի և հանրապետության զարգացմանը:Նրանցից են ՝Շմավոն Առուշանյանը,որը աշխատել է որպես ՀՍՍՀ գերագույն սովետի նախագահության նախագահ,Արամայիս Սարգսըանը՝<<Պրավդա>> թերթի թղթակից,ՀՍՍՀ Վաստակավոր ուսուցիչ,բազմաթիվ շքանշանների և մեդալների կրող՝Միշա Գրիգորյանը,Լենինի շքանշանակիր՜Անդրանիկ Սարգսյանը,Գորիսի <<Զանգեզուր>> կոմբինատի տնօրեն՝ Գուրգեն Սարգսյանը,Գարեջրի գործարանի տնօրեն՝ Սարգիս Բաբաջանյանը,<<Զանգեզուր>> թերթի խմբագրի տեղակալ՝ Նիկոլայ Բաբաջանյանը,Արամայիս Բաբաջանյանը,ուսուցիչ,Մովսես Խորենացու անվան մեդալակիր՝ Լազր Հայրապետյանը,ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը,Դատավոր Իգնատ Բեգլարյանը և ուրիշներ:Կոլտնտեսության նախագահներ են աշխատել Վաղարշակ Սարգսյանը,Արմենակ Առաքելյանը,Գուրգեն Սարգսյանը,Շահեն Ամիրյանը,Գրիշա Միրզոյանը,Շմավոն Սարգսյանը,Սարգիս Բաբաջանյանը:
Գյուղապետ է այժմ աշխատում Հովհաննես Հովհաննիսյանը,15 տարուց ավել է գյուղի դպրոցի տնօրեն է աշխատում Վարազդատ Խաչատրյանը:Գյուղը վերելք էր ապրում հիմնականում Սովետական կարգերի օրոք,այդ տարիներին 1963 թ. Կառուցվեց դպրոցի շենքը,1980 թ. Գյուղսովետի շենքը,գարաժներ,անասնապահական համալիրներ:Գյուղը հիմնականում վերելք չի ապրում,նախկինում ունեցել է 520 բնակիչ,իսկ այժմ 400-ը չի գերազանցում:Նախկինում դպրոցը ունեցել է մոտ 200 աշակերտ,այժմ 50 աշակերտ:Գյուղում աշխատեղեր չունենալու պատճառով,երիտասարդությունը թողնում է գյուղը և բնակություն հաստատում օտար երկրներում:Գյուղի բնակչությունը ակտիվ մասնակցություն է ցույց տվել արցախյան ազատագրական պատերազմում:Արցախյան պատերազմին մասնակցել են՝ Ռոբերտ Դանիելյանը,Տիգրան Ասրյանը,Ահարոն Օհանյանը,Տիգրան Ներկարարանցը,Սեյրան Մկրտչյանը,Արարատ Միրզոյանը,Արարատ Բադամյանը,Քաջարիկ Բաբաջանյանը:
Բայանդուր գյուղի աշխարհագրական և պատմական նկարագիրը և հուշակոթողները ու պահպանվող տարածքները Մինչև 1918 թ. Բայանդուր գյուղը մտնում էր Գանձակի-Ելիզավետապոլի նահանգի,զանգեզուրի գավառի, Տեղվա տեղամասի մեջ:1918 թ-ից Բայանդուր գյուղը մտնում էր Հայկական հանրապետության /դաշնակցական/ Զանգեզուրի գավառի,Գորիսի շրջանի կազմում,չհաշված 1920 թ. հունիսից մինչև նոյեմբերը /այդ ժամանակ Զանգեզուրը սովետական էր/:1921 թ.-ից Բայանդուր գյուղը մտավ հայկական ՍՍՀ Զանգեզուրի գավառի Գորիսի շրջանի մեջ:1930 թ-ից,Գավառների վերացումից հետո,Գորիսի շրջանը Հայկական ՍՍՀ կազմում մնաց ինքնուրույն վարչական միավորում և Բայանդուր գյուղը մնաց նրա մեջ:Մինչև 1918 թ-ը Բայանդուր գյուղում ապրում էին թուրքեր:Բայանդուրը Հայկական հին գյուղ է,դրա ապացույցը գյուղում եղած երկու եկեղեցիներն են:
Գյուղը ունի նաև պատմական կարևոր նշանակություն ունեցող տարածքներ,որոնցից այսօր շատերը գրանցված է Սյունիքի մարզի մշակույթի վարչությունում:Ստորև ձեզ եմ ներկայացնում այդ հուշարձանների նկարները,նրանց վերաբերվող նյութերը,որոնք համարվում են պահպանվող տարածքներ.
Բնակատեղի,դամբարանադաշտ << Կուճի Դուզ>> Ք. Ա 1. Հազ.
Դամբարանադաշտը գտնվում է 30 մ. Հվ-աե՝ Վաղատուր — Խնածախ ճանապարհից աջ: Ճանապարհի լայնացման հետևանքով բացվել են Ք. Ա. 1 հազ. Քարարկղեր, նկարը՝ ներքևում.
Սրանից հվ-ամ և գյուղից 500 մ. Հվ-ամ << Քիլիսա-Դարասի>> հեղեղատի աջ ափին պահպանվում են ուղղանկյուն հատակագծով,մանրաքարով շարված կառույցների հիմնապատերի հետքեր,որոնք պատկանում են <<Կուճի-դուզ>> բնակատեղիին:Հնավայրի մեծ մասը մելիորացված են:
Հուշարձանախմբի ֆիզիկական գոյությունը ապահովելու նպատակով,տեղում կատարված հետազոտությունների հիման վրա,հնագետ Է. Այվազյանի մասնակցությամբ սահմանված պահպանական գոտիների համակարգը զբաղեցնում է 3.8 հա հողատարածք,որի սահմանները ճիշտ և հաստատուն որոշելու համար,որպես հենակետ ընդունվել է Վաղատուր գետի կամրջի հս-աե անկյունը:
Հաջորդը բնակելի քարայրն է, 16-19 դդ-ի,գտնվում է գյուղի հս. մասում
Հաջորդ պահպանվող տարածքը գյուղատեղի <<Հալաքի>> -ն է. 18-20 դդ. գտնվում է գյուղի հս-ամ մասում,ավերված է:
Հաջորդ կոթողը Գյուղատեղի հալաքում գտնվող եկեղեցին է <<Հալաքի վանք>> անվամբ,19 դ. կոթող է: Ստորև ներկայացնում եմ այդ վանքի մասին.<<Հալաքի վանք>> եռանավ զանգակատնով,թաղածածկ եկեղեցին գտնվում է Վաղատուր գյուղի հս—ամ մասում և իշխում է գյուղի համայնապատկերի վրա:Վաղատուր գյուղի ուշ միջնադարյան շերտը վերականգնվում է 19-րդ դ,կառուցվել է ավելի հին հիմքերի վրա:Պատերի մեջ լայնորեն օգտագործվել են ուշ միջնադարի հարթ տապանաքարեր:
Հին գյուղատեղից մնացած մյուս մասունքը գտնվում է եկեղեցուց 50 մ. Հս,բազալտակերտ չափերի խաչքար է,հորինվածքով 13-14 դդ:Եկեղեցու անկյուններում օգտագործված տապանաքարերը թվագրվում են 16-17 դդ, վրաները քանդակված են սափորներ և թասեր:
3-րդ վկայագիրը քարանձավներ են,որոնք վերածվել են անասնագոմերի:Ավերված հարկաբաժիններից մեկում պահպանվել է քարանձավային ժող. Տան բուխարին ու ծխնելույզը,որը ձգվում է պատն ի վեր՝ կատարելով միաժամանակ ջեռուցման ֆունկցիա:
Հուշարձանախմբի ֆիզիկական գոյությունը ապահովելու նպատակով,տեղում կատարված հետազոտությունների հիման վրա, հնագետ Է. Այվազյանի մասնակցությամբ,սահմանված պահպանական գոտիների համակարգը զբաղեցնում է 302 հա. Հողատարածք,որի սահմանները ճիշտ և հաստատուն որոշելու համար,որպես հենակետ ընդունվել է Դադ—մելիք սարի գագաթի տրիանգուլացիոն կետը:
Շարունակելի….