Posted in Նախագծեր

Դալմայի այգիների հետքերով/հաշվետվություն/

IMG_20190315_132946.jpg

Այս նախագիծը հանդիսանում է  «Պատմական նշանակութուն ունեցող շենքերի, վայրերի պահպանություն»նախագծի ենթանախագիծը

«Երևանի հնամենի մառաններն ու գինու, խաղողագործության պատմությունը » 

Հայկական լեռնաշխարհը խաղողագործության, գինեգործության հնագույն օջախներից է, իր արտահայտությունն է գտել հայոց մշակույթում,պատմության, գրականության մեջ: Հայերենում «այգի» բառի նախնական իմաստն արտահայտել է միայն այն տարածքը, որտեղ խաղող է մշակվել: Գինին բնիկ հայերեն բառ է : Ի սկզբանե այդ բառով բնորոշել են խաղողի հյութի խմորումից ստացված խմիչքը, ալկոհոլ պարունակող  ըմպելիքը:

Մարտի 15-ին տարատարիք սովորողների հետ ուղևորվեցինք բացահայտելու մի փոքր հատված Դալմայի այգիներից/Մալաթիա-Սեբաստիայի հատվածը/: Մեզ ուղեկցեց ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը: Դալմայի այգին Երևանի ամենամեծ ու ամենահին պտղատու այգին է. այգիներ  Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանների և Կիլիկիա թաղամասի միջև պարփակված հատվածում:

«Դալմա» կամ «դեոլմե» բառի վերաբերյալ գոյություն ունեն մի շարք բացատրություններ։ Ըստ Մ.Խորենացու, Մ.Աբեղյանի, Ա.Ղանալանյանի և Խալաթյանցի՝ դեոլմեն պարսկերեն բառ է և նշանակում է քանդվածը վերաշինել, լցվածը մաքրել, իսկ որպես ածական՝ պեղած, ծակած։ Ըստ Երվանդ Շահազիզի՝ «դեոլմեններն» այն հին գետափոր ճանապարհներն են, որոնցով Դալմայի այգում գտնվող ջրանցքի ջուրը հոսել և ոռոգել է Դալմայի այգիները:

Այգու տարածքը պատահական չի ընտրվել։ Այն ունի հարավարևմտյան թեքություն, իսկ նման աշխարհագրական դիրքում լուսավորության և ջերմային պայմանները առավել նպաստավոր են այգեգործության համար։ Ներկայումս Դալմայի այգիները զբաղեցնում են 530 հա տարածք, սակայն նախկինում այգին սկիզբ է առել Ծիծեռնակաբերդի բլրից և ձգվել մինչև Զվարթնոցի տաճարը։

Դալմայի այգիների ստեղծումը թվագրվում է Վանի թագավորության արքա ռուսա Բ-ի գահակալության ժամանակահատվածով։ Հայտնի է, որ դեռևս հնագույն ժամանակներից Դալմայի այգիները եղել են պտղատու։ Այնտեղ մշակվել է հազարից ավելի տեսակի խաղող, որից մեծ քանակությամբ գինի են պատրաստել։ 1950թ.  Կարմիր բլուրում  իրականացվող պեղումների ժամանակ հայտնաբերվել են յոթ մառաններ՝ 420 գինու կարասներով՝ յուրաքանչյուրը 800-1200 լիտր տարողությամբ։ Կարասների մեջ եղել են խաղողի կորիզներ, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանք առ այսօր Դալմայի այգում աճող եզանդարի, խարջի, ասքյարի, մսխալի սորտերից են։ Հայտնաբերվել է նաև ածխացած խաղող, որը ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու  պատվերով 1962թ. ուսումնասիրվել է խաղողագործ-գինեգործ Դերենիկ Սաֆարյանի կողմից: Դալմայի այգիներում մինչև վերջերս մշակվել են խաղողի մոտ 80 սորտ և թթի, ծիրանի, խնձորի տասնյակ սորտեր։

Ըստ ավանդության, 19-րդ դարի սկզբներին, երբ հեղեղատներից փակվել է ջրանցքի ելքը, պարսիկ Հուսեին Ղուլի խանը կարգադրել է բացել այն, որ պարսկերեն հնչում է «դոլմե», և այդտեղից էլ մնացել է այգու ներկա անունը:

Հրազդանի աջ ափին գտնվող Դալմայի այգիները, սակայն, տնկվել են ավելի ուշ՝ Երևանի Հուսեյն Ղուլի խանի օրոք։ Հուսեյն Ղուլի խանի ապարանքը, որ գտնվել է  Երևանի բերդին կից, նայել է այն մերկ ու չոր դաշտերին, որոնց տեղում գտնվել են այգիները։ Նա հրամայել է այդ դաշտն ամբողջությամբ վերածել այգիների։ Սակայն տեղանքն ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ այդ տեղանքում ջուր չկա և հնարավոր չի լինի ամայի դաշտն այգու վերածել։

Բազմաթիվ շինարարներ գործի դնելուց հետո պարզ է դառնում, որ նախկինում դաշտը ոռոգել է մի ջրանցք, որը շատ երկար ժամանակ փակ է եղել։ Հյուսեին Ղուլի խանը կանչում է իր խանության բոլոր հմուտ առու հանողներին և հրամայում է նրանց որոնել և գտնել վաղեմի ջրանցքի ակը։ Այնուհետև վարպետներ են կանչում ։ Ձորաբաշի տակ գետի եզերքը բռնելով՝ նրանք գնում են ջուրն ի վեր և, վերջապես, հասնում այն տեղը, ուր երևում էին վաղեմի ջրանցքի հետքերը։ Սկսում են օր ու գիշեր աշխատել, մինչև որ կարողանում են բացել խցանված ակը՝ դեոլմե անել։ Այսպիսով, 1815թ. սրբազների ու գյուղացիների ձեռքով մաքրվում և վերաշինվում է անհիշելի ժամանակներից այդտեղ գոյություն ունեցած ջրանցքը, և առատ ջուրը գետնափոր ճանապարհով՝ «դեոլմեով» կրկին ոռոգում է դաշտերը։ Ջրանցքի ակը բացել տալուց հետո Հուսեյն Ղուլի խանը Հրազդանի աջ ափին 149 այգի է տնկել տվել, որոնցից տարեկան տուրք է ստացել՝ եկամտի կեսը։ Ընդհանրապես, Հուսեյն խանը հայտնի էր իր շինարարական ու վերանորոգչական աշխատանքներով։ Նրա խանության օրոք բացվել են նոր առուներ, հները նորոգվել, տնկվել նոր այգիներ ու պարտեզներ։ Այդպես խանն ավելացրել է իր եկամուտը։ Ընդհանուր առմամբ Հուսեյն խանը քաղաքից միայն ստացել է 12.414 թուման հարկ։

Դալմայի այգիները, սակայն, միայն խաղողով չէ, որ հայտնի են։ Այգում մինչև օրս էլ պահպանվում է Դալմայի ջրանցքը, որը նույնպես կառուցվել է Ռուսա Բ-ի կողմից՝ Հրազդանի գետի վրա և հիշատակված է վերոնշյալ սեպագիր արձանագրության մեջ Ումեշե անունով։ Այն ոռոգել է Դալմայի այգիներն ու շրջակա դաշտերը։ Ջրանցքը սկիզբ է առնում Դավիթաշենի կամրջի մոտից, գետնի տակով անցնում մոտ երեք կիլոմետր, ապա դուրս է գալիս Հրազդանի կամրջին  հարող այգու տարածքում։ Ջրանցքն ունեցել է 8,5 կմ երկարություն։ Այն ջրի ամենամեծ պաշարն ունեցող ջրանքն է։

 

 

1931 թ. խորհրդային իշխանությունները Դալմայի այգիները վերցրել են այգեգործների ձեռքից և հանձնել կոլտնտեսությանը: Այդ ժամանակ այգին պատկանում էր Շահումյանի շրջանի 18 և 19-րդ համագումարների անվան կոլտնտեսություններին: 1990-ական թվականներին տեղական իշխանությունները վարձակալության տվեցին Դալմայի այգիները՝ մշակման համար:

Դալմայի այգիով քայլելիս՝ հանդիպեցինք մի մարդու՝արմատներով Գնիշիկ գյուղից, 1960-ական տեղափոխվել էր Երևան, 1990-ական թվականներից  վարձակալել էր, մշակել երկար տարիներ/ 25 տարվա ծիրանենիներ կային, թթենի/ սակայն արդեն իր ձեռքից, ինչպես ինքն է ասում խլեցին:

Մինչև 2000 թ. Դալմայի այգիներն ընդգրկված են եղել Հայաստանի Հանրապետության ՝ բնության պետական հուշարձանների ցանկում՝ 790 հա պահպանման տարածքով, որից 533 հա բուն այգու տարածքն էր: Սակայն 2003 թ. անհասկանալի պատճառներով այգու տարածքից դուրս մնաց 277 հա տարածք:/Տես/

Իհարկե քայլելով այդ տարածքով, ևս մեկ անգամ կարդալով նրա պատմությունը, սիրտդ ցավ է ապրում տարածքի աղտոտությունից, ավելի շուտ կարծես աղբատեղի լիներ:

Ստորև ներկայացնում եմ՝

Մարիամ Հովհաննիսյանի տեսաֆիլմը, ազգագրագետ Սուրեն Հոբոսյանի պատումով:

Դալմայի այգիներում

Ստելլա Մնացականյան, Տաթև Աբրահամյան, սովորողներ
Տեսաֆիլմեր

Գոհար Արղության/ 8-րդ դասարան/

Հասմիկ Հակոբյան/8-րդ դասարան/

Անի Մամիկոնյան/8-րդ դասարան/

Մարի Ոսկանյան /7-րդ դասարան/

Մերի Երեմյան/7-րդ դասարան/

Ասյա Բանդուրյան /7-րդ դասարան/

Շնորհակալություն պարոն Հոբոսյանին, հետաքրքիր պատումի, ժամանակը տրամադրելու  համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s