Պատմել հույն-պարսկական պատերազմների ընթացքների, արդյունքների մասին։
Նկարագրել, գնահատել Պերիկլեսի գործունեությունը:
Թվարկել պոլիսային կարգի անկման պատճառները:
Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 6-րդ դաս. դասագիրք, էջ 78-83, համացանց
Պարսկական ռազմանավերն ի տարբերություն ճկուն հունական տրիերների, չափերով ավելի մեծ էին և դանդաղաշարժ։ Ծանրաշարժ պարսից նավերը հարմարեցված էին բաց ծովում լողալուն և Սալամինի ծանծաղ նեղուցում դժվարությամբ էին կռվում հույների մարտունակ նավատորմի դեմ։
Լրացուցիչ պատմություն
Մարաթոնյան վազքի պատմությունը
Եռաշար թրիերով հունական թեթև նավերը ծանոթ լինելով լեռնային Հունաստանի տեղանքին հեշտությամբ կռվում էին պարսից նավատորմի դեմ։ Աթենացիները նավաթքին ամրացված մետաղյա սուր ժանիքով հարվածում էին թշնամու նավին և խորտակում այն Եգեյան ծովի ջրերում։