Posted in Նախագծեր

Հետազոտական նախագիծ «Պատմական նշանակութուն ունեցող շենքերի, վայրերի պահպանություն»

dav

1.Նախագծի վերնագիր և նպատակ

«Պատմական նշանակութուն ունեցող շենքերի պահպանություն» 

Նախագծի նպատակներն են. է վեր հանել հին կառույցների, մառանների պատմական նշանակության գործառույթները

  • Մեր օրերում դրա գեղագիտական արժեքը
  • Տնտեսական և ֆինանսական կապիտալի հնարավորությունները
  • Տուրիզմի զարգացման ոլորտում մառանների ազդեցությունը
  • Մի քանի մասնագիտությունների խթանում

2.Խնդրի նկարագրություն

Հետազոտության թեման Նոր Երևանի հին մառաններն են:

Մեր օրերում շատ է խոսվում մեզ շրջապատող միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Դրանք հիմնականում վերաբերում են հանրային (կանաչ) տարածքներին և մշակութային ժառանգության պահպանությանը։

Բոլոր ժամանակներում պատմամշակութային կառույցները նեղ կապված են հասարակության զարգացման հետ և արտացոլում են տվյալ ժամանակաշրջանի տեխնիկական , սոցիալտնտեսական ,կրթական , մարդկանց գեղագիտական հայացքները:Այդ կառույցները ընկալվում են հնագույն շրջանի որպես թանգարանային նմուշներ, քաղաքակրթության զարգացման վկաներ:

Երևանյան մառանները քանդման եզրին են կանգնած, դրանք պատմամշակութային արժեք հանդիսացող կառույցներ են, որոնց ճակատագրի համար պատասխանատու ենք հաջորդ սերունդներին: Ի վեր հանելով այս խնդիրը շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումների արդյունքում խնդիրների, լուծումների բազմակողմանի դիտարկում անցկացնել, որոնք կարող են հիմք հանդիսանալ այդ ոլորտում բարեփոխումներ կատարելուն:

Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի, 11-րդ հոդվածում,  մասնավորապես ասվում է. “Յուրաքանչյուր կողմ, հարգելով ժառանգության ճարտարապետական և պատմական բնույթը, պարտավորվում է նպաստել… առիթը ներկայանալու դեպքում, հին շենքերի վերաշահագործմանը”։ Այս դրույթից ելնելով՝կարելի է վերակենդանացնել շինություններ։

Այժմ զբոսաշրջությունը հանդիսանում է երկրի տնտեսական առաջնահերթ զարգացման ուղղություններից մեկը, հետևաբար  անհրաժեշտություն  է առաջանում վերանայելու ժառանգության պահպանությունը բոլոր տեսակի տարածքային զարգացման գործընթացները:

Տպավորություն է ստեղծվում, թե մեր ողջ հնարավորությունները կամ մասնագիտական կարողություններն ուղղված են պարզապես մեր նախնիների թողածը պահպանելուն: Ժառանգության պահպանությունը նախ և առաջ պետք է միտված լինի պետության բնակչության շրջանում իրենց անմիջական շրջապատող միջավայրից դրական զգացողությունների ստացմանն ու այն “սիրելու” համար նախադրյալներ ստեղծելուն ։ Այն նպաստում է տարբեր մակարդակներում տեղական ու համընդհանուր հպարտության ձևավորմանը և փոխում է բնակչության վերաբերմունքը քաղաքին, թաղամասին ։ Հատկապես կարևորվում են միջավայրը բնորոշող տարրերի տեղական առանձնահատկությունները, որոք էլ ավելի շոշափելի են դարձնում բնակիչների շրջանում “տիրոջ զգացողության” ու համապատասխանաբար` պատասխանատվության զգացմունքի առաջացմանը ։ Նպատակահարմար է որպեսզի 100 տարվա վաղեմություն ունեցող ցանկացած կառույց ներառել հուշարձանների ցանկերում: Այս պրակտիկան ընդունված է բազմաթիվ երկրներում:

«Պահպանվում է պետության կողմից» գրառմամբ վահանակը կրող՝ Պուշկին 4 հասցեում գտնվող շենքը, որը հայտնվել է «պետության գերակա շահի» տիրույթում և ենթակա է քանդման, հնագետների պնդմամբ՝ հայկական գինեգործական ժառանգության վերջին նմուշներից է: Ավելի քան 100 տարվա հնության այս շենքի տակ կա ավելի հին գինու մառան, որտեղ հայտնի գինեգործ Վասիլ Թաիրովը դեռ 19-րդ դարում անձամբ է գինի պատրաստել: « նշված հասցեով տանտիրոջ փեսան՝ Կարեն Գրիգորյանը, ցավով էր նշում՝ այսօր պատմական այս արժեքը պահպանելու կամք չունի ո՛չ սեփականատերը, ո՛չ էլ պետությունը: «1890 թվական, որքան հիշում եմ․․․կուժերն այստեղ են եղել շարված, մեծ կարասներ, որոնցում գինիներն են պահվել, ամեն մի սենյակը մտածված էին կառուցել․․․Գինու մառաններ, հնամենի կարասներ, տարբեր չափսերի հնձաններ, միմյանց հետ կապված ստորգետնյա թունելներ․․․ հնագետների և գինեգործների պնդմամբ՝ մայրաքաղաքի հին շենքերն իրենց տակ մի ամբողջ պատմություն են ամփոփում: Գինեգործ Հովակիմ Սաղաթելյանն ասում է՝ հստակ տվյալներ չկան,  թե քանի գինու մառան կա այսօր Երևանի ստորգետնյա շերտերում, սակայն հստակ է, որ Բուզանդ-Արամի-Աբովյան-Պուշկին փողոցների հնագույն շենքերի տակ գտնվողներն այժմ վտանգված են:

3.Հետազոտական հարցեր

Հետազոտությունն անդրադառնալու է հետևյալ հարցերին.

  •  Ո՞րոնք էին մառանների գործառույթները նախկինում և հիմա
  • Արդյո՞ք մառանները Երևանում և մոտակա քաղաքներում պահպանել են իրենց գործառույթները, օգտագործվու՞մ են նույն, թե՞ տարբեր նպատակներով
  • Արդյո՞ք երևանյան մառանները ճարտարապետական և մշակութային արժեք ներկայացնու՞մ են: Ի՞նչ քայլեր են արվում դրանց պահպանության ուղղությամբ
  • Ի՞նչ պատմություններ կան, որոնք կարծես թաքնված են այդ մառաններում, ովքեր են տերերը, արդյո՞ք պատմությունները պատմվում են նորովի
  • Ինչպե՞ս և ինչու՞ է , որ Աշտարակում մառանները սկսել են վերականգնվել, շարունակում են ծառայել, որպես գինու պատրաստման տնայնագործական ամենատարածված վայրը, իսկ Երևանում դրանք հաճախ ոչնչացվում են

4.Մեթոդաբանություն

Այս աշխատանքի  շրջանակում առկա ուսումնասիրական աշխատանքներին զուգահեռ նախատեսված էր խնդիրների վերհանման այլ գործողություններ։ Դրանք էին քննարկումները ոլորտի ակտիվ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնագիտական շրջանակներում առցանց հարցումների անցկացում և մամուլի մշտադիտարկում։ 

Հետազոտությունը իրականացվելու է բանավոր պատմության հարցազրույցների միջոցով: Հարցազրույցները իրականացվելու են

  • մառանների սեփականատերերի հետ, վեր են հանվելու ընտանեկան հիշողությունները, ժամանակի ընթացքում փոփոխությունները
  • Շահագրգիռ կողմերի հետ, զբոսաշրջիկների հետ

5.Ժամանակացույց 

Նախագիծը իրականացվելու է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին, ավագ դասարանների սովորողների հետ:Նախագծի իրականացման ժամկետը՝ փետրվար-հունիս:

6.Արդյունքներ 

Դաշտային հետազոտական աշխատանքի ժամանակ գրի առնված պատմությունները, դիտարկումները և դրանց վերլուծությունը,  թույլ կտա առաջադրված թեմային անդրադառնալ ինչպես միկրոմակարդակի ուսումնասիրության տեսանկյունից, այնպես էլ խնդիրը դուրս բերել ավելի լայն հետազոտության դաշտ:

Արդյունքում կունենանք

Ֆոտոշարք, աուդիոնյութեր, տեսաֆիլմեր, պատումներ բլոգներում,քարտեզներ

Ֆոտոշարք

 

 

Տեսաֆիլմեր

Ստելլա Մնացականյան  «Նոր Երևանի հին մառանները», «Նոր Երևան. մի հին բակի պատմությունը»

Տաթև Աբրահամյան  «Գինեգործությունը հին Երևանում. մառաններ երևանյան բակերում»

Կարեն Մարգարյան «Վիրտուալ մառանը»

Մարիաննա Մանուկյան «Երևանի հնամենի մառանները, գինու պատմությունը»

Ստելլա Մնացականյան «Նոր Երևանը իր փոքրիկ պատմություններով»

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s