Posted in Առակներ

Մխիթար Գոշ | Առակներ

download (17)Մորենին և վազը

Ոխ պահելով վազի դեմ, մորենին ասաց.

— Քեզ նման կբարձրանամ և կրկնակի պտուղ կտամ և կգերազանցեմ քեզ,որովհետև ձմռանը ես անթառամ եմ լինում:

Վազը հակաճառեց նրան.

— Քո պարծանքը կատարյալ կլինի, երբ աշնանը հավաքվես հնձանում։

Իսկ աշնանը մորենին ոտնատակ եղավ։


Նռնենին և թզենին

Նռնենին և թզենին կամեցան սիրով կապվել միմյանց հետ ու երդվեցին քաղցրությամբ, բայց նռնենութթվության պատճառով ձանձրացավ թզենին, և նրանց դաշինքը խախտվեց.

Մարդն ու ծառերը

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեցթշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.

— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։

Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։

— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայցինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանքգարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այնժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալովհարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։

Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

Նշենին և շագանակենին

Քաղցր նշենին, մոր կողմից եղբայր լինելով դառն նշենուն, նեղվեց նրա դառնությունից և շագանակենունդարձրեց իրեն բարեկամ ու եղբայր, գտնելով, որ երկու որակով նա բարոյակից է իրեն։ Եվ շատերիցմեղադրվելով, ասաց.

— Ով իմ հակումներն ունի, նա է իմ եղբայրը:

Ոչ ոք չկարողացավ հակաճառել։

Խոհեմ մարդը և ծառերը

Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին.

— Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։

Եվ նրանք պատասխանում են.

— Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել և ընդդիմանալ հողմերիճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճիծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանում դիմադրել, որովհետև չունեն նաև խորարմատներ։

Դեղնուկի պատասխանը

Գնդածաղիկը, կորնգանը, խոլորձը, կապույտ առվույտը, սեզը և սրանց նմանները, ծաղրելով դեղնուկին,ասում էին.

— Ինչի՞ց է, որ մենք զվարճադեմ ենք, իսկ նա դեղնությամբ հյուծվել է։

Լսելով, դեղնուկը պատասխանեց.

— Որովհետև անմիտ եք ու աներկյուղ։ Չեք մտածում, որ մեզ համար գերանդի են սրում, իսկ եսմտատանջվելով, սարսափահար եղած դեղնում եմ։

Ձկները և նրանց թագավորը

Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից.

— Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են.

— Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուրդարձրիր։

Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:

Նոխազն ու գայլը

 Նոխազը այծերի հետ մտավ քարանձավ։ Տեսնելով Նրանց, գայլը գալիս, հարցնում է.

 — Ի՞նչ եք անում այդտեղ։

 Եվ ասում են.

 — Քառասուն օր ճգնելու ենք այստեղ։

 Հավատալով, գայլը գնաց։ Իսկ այծերը իջնելով՝ գնացին խաղաղությամբ:

Առյուծը և կենդանիները

 Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.

 — Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որառողջանամ։

 Պատասխանում են.

— Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։

Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ եսընկել։

Ծովի գորտերը

Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին.

— Ինչո՞ւ ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրերում, դուրս գանք ցամաք ու ապրենքուրիշների պես։

Ծերերից մեկն ասում է.

— Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտ ենք, գուցեդուրս գանք ու սարսափելով ետ դառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը։

Չլսեցին խորհուրդը և դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախան ու կրկին խորասուզվեցին ծովը։

Ոչխարներն ու այծերը 

Հոտն ընթանալիս՝ ոչխարների դմակները շարժվում էին։ Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասելնրանց, ասելով.

— Ինչո՞ւ մեզ նման պարկեշտաբար չեք քայլում։

Աղբյուրը՝ http://www.tarntercum.ru/2015/07/blog-post_44.html

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s