Posted in Նախագծեր, Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական Արագածոտն. Աղձք

20181013_113903Ճամփորդության մասնակիցներ՝ 6-7_րդ դասարանի սովորողներ

Ճամփորդության օրը՝ նոյեմբերի 27

Ճամփորդության երթուղին՝ Երևան-ԱղձքԱգարակ-Երևան

Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան

Ճամփորդության նպատակը՝

  • Գործընկերային հարաբերությունների ստեղծում, կրթական փոխանակումների իրականացում
  • Գյուղի կենցաը, մարդիկ, բարբառը. ուսումնասիրություն
  • Աղձքի սովորողների հետ հայրենագիտական քայլք գյուղում
  •  Արագածոտնի աշունը մեր աչքերով
  • Ուսումնական մառան նախագծի համար նյութերի ձեռք բերում

Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում

  • Ուսումնասիրել երթուղին, կազմել քարտեզ google map ծրագրի օգնությամբ, կցել մեկնաբանություններ երթուղու վերաբերյալ
  • Գյուղի առանձնահատկությունները
  • Գյուղի պատմամշակությին վայրերը, գտնել տեղեկություններ, ուսումնասիրել

Ընթացքը

Օրը՝ նոյեմբերի 27, 11:00, երթուղին շարժվում է Մայր դպրոցի կայանատեղիից:
12։00՝կանգառ Աղձքի դպրոցում, հանդիպում դպրոցի սովորողների և ուսուցիչների հետ, շրջայց դպրոցում, վերապատրաստումների օրացույցի ներկայացում, համատեղ նախագծերի քննարկխում։
13։00՝ Աղձքի սովորողների , պատմության ուսուցչի հետ հայրենագիտական քայլք գյուղում՝ Արշակունյաց դամբարան, եկեղեցի, քարայր-կացարան:

Սովորողների , ուսուցիչների հետ պայմանավորվածությունների ձեռք բերում:

15։00՝Կանգառ Ագարակում, Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի :

15։30` վերադարձ Երևան, Մայր դպրոց

Վճար՝ մեկ անձը 1500 դրամ

Ակնկալվող արդյունք

  • Սովորողների ֆոտոշարքերի և տպավորությունների հրապարակում բլոգներում և ենթակայքում:
  • Նոր տեղեկությունների հավաքում, հրապարակում:

Անհրաժեշտ իրեր

  • տաք հարմար հագուստ, գլխարկ
  • սնունդ՝ բրդուճներ, ջուր
  • աղբի տոպրակ, ձեռնոց

Նաև տեղեկատվական թերթիկներ, երգարաններ։

Աղձք դպրոցի տնօրեն՝Սոնա Միքայելյան, 098084044

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s