Posted in Ճամփորդություններ

Գիտելիքի օրը Արագածի հարավային գագաթին

Նկարները Դավիթ Գևորգյանի

Բացահայտումների երկիր Հայաստան

Արագած,  դու վեհապանծ

Մի խումբ ուսուցիչների, սովորողների, ծնողների  համար  գիտելիքի առաջին օրը նշանավորվեց Արագած վերելքի հաղթահարումով:

Քնաթաթախ , բայց օրվա սպասումով լեցուն հավաքվել էինք Ս .Երրորդություն եկեղեցու մոտ: Նախորդ օրը պարզվեց, որ ես 5-րդ ջոկատի պատասխանատուն եմ, իմ օգնականն էլ Շուշան Ջամբազյանն էր (ծանոթացել էինք վերապատրաստումների ընթացքում),արագ փնտրեցի ու գտա ջոկատիս անդամներին:Հանդիպում էինք առաջին անգամ. նրանք կրթահամալիրի ավագ դպրոցի, քոլեջի` կենսուրախ սովորողների մի խումբ, ուրախացա, երբ  խմբում տեսա նախկին շրջանավարտի, ով արդեն 21 տարեկան է, նրան դասավանդել եմ, երբ 11-12 տարեկան է եղել: Հուզիչ պահեր ապրեցի:

Իրար հետ ծանոթացանք, նրանց  մեծ մասի համար առաջին ճանապարհորդությունն էր, խոսեցինք, պայմանավորվեցինք մի քանի կանոնների շուրջ և բարձր տրամադրությամբ ուղևորվեցինք:

Վարորդը մեզ ասաց, որ Երևանից մինչև  Քարե լիճ 58 կմ է: Շատ խաղաղ, հանգիստ մթնոլորտ էր երթուղայինում, լսվում էր երեխաների մտերմիկ զրույցի, ծիծաղի ձայները: Հաանք ու բոլորս հավաքվեցինք Քարե լճի մոտ, այնտեղ մենք իմացանք, որ այդ օրվա ճամփորդությանը մասնակցելու է 120 հոգի:

Լճի հարևանությամբ գտնվում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը 1942թ.հիմնել են Արտեմ և Աբրահամ Ալիխանյան եղբայրները, ցավոք տեսքը շատ անմխիթար էր: Տարիներ առաջ մի խումբ սովորողների հետ այցելել էինք այդ կայանը:

Լիճը տեսնելով` հիշեցի ավանդությունը: Լեգենդը պատմում է հետևյալը. Արարատ լեռան և նրա քրոջ Արագած լեռան միջև վեճ է  ծագում` ով է նրանցից ավելի գեղեցիկ և ավելի բարձր, Մարութա լեռը փորձում է հաշտեցնել նրանց, բայց ապարդյուն: Բարկացած նա անիծում է երկուսին էլ ու ընդմիշտ բաժանում միմյանցից: Հետագայում Արագածի լանջին լեռան արցունքներից գոյանում է Քարե լիճը, որի բարձրությունը ծովի մակերևույթից 3200 մ է: Չնայած ասում են, որ ջուրը շատ սառն է, բայց մենք այնտեղ լողացող երիտասարդի տեսանք:

Ջոկատներով հավաքվեցինք, լսեցինք տիար Հակոբյանի հրահանգները և սկսեցինք մեր ճանապարհը`  հաղթահարելով Արագածի հարավային գագաթը:

Ինչպես գիտենք` Արագածը համարվում է ՀՀ-ի ամենաբարձր գագաթը, այն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը  Հյուսիսայինն է` 4090 մբարձրություն, Արևմտյանը՝  3989 մ, Արևելյանը՝ 3901 մ, Հարավայինը՝ 3879 մ: Արագած՚ անվանումը, ըստ ավանդության, ծագել է ՙ Արա՚  անունից և ՙգահ՚ բառից: Ասել է թե՝ Արայի գահ :

Գագաթը բարձրանալու ուղին քարքարոտ էր, իհարկե , դժվարությունը հաղթահարեցինք:  Նրանք, ովքեր առաջին անգամ էին` « մկրտվեցին»: Սկզբում մառախլապատ էր, քիչ- քիչ մառախուղը հեռացավ, հրաշք մի տեսարան, կարծես մեծ գեղանկարչի վրձնի մի աշխատանք լիներ, բոլորը այդ տեսարանը արձանագրում էին իրենց ֆոտոխցիկներով, կային նաև այլ արշավականներ,  նաև օտարերկրացիներ, ովքեր էլ ավելի համարձակ ու գեղեցիկ նկարներ ստանալու համար ավելի ռիսկային քայլեր էին անում:

Հրաշք, անհագուրդ աչքերդ ուզում էր զմայլվել ու զմայլվել…..

Երբ արդեն իջնում էինք, ինքս ինձ համար արձանագրեցի , որ մեկ օրը շատ քիչ է  զգալու այդ բարձրության ազատության զգացողությունը, էլ չեմ ասում` սեփական երկրի մի կտոր անկյունը բացահայտելու, ուսումնասիրելու ու հետազոտելու համար դեռ ինչքան բան մնաց….

Փոքր- ինչ թախիծով, բայց հագեցած, իհարկե, նաև` հոգնած վերադարձանք մեր երթուղայինները:

Շնորհակալ եմ իմ ջոկատի սովորողներին` կարգապահ, կազմակերված վարքի համար, նաև` վարորդին: Շորհակալությունս տիար Գևորգին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s