Հարգելի տիար Հակոբյան, արդեն քանի օր է երեկոյան ժամերին սովորություն դարձած ուսումնասիրում,փնտրտում եմ ինչ ինչ բաներ, հերթական փնտրտումների մեջ էի, չնայած արդեն կարդացել էի ձեր առաջադրանքը, ուղեղիս մեջ ձեր առաջադրանքն էր, ստացվում է ուղեղս էլ է փնտրտումների մեջ, և պատահաբար հայտնվեցի Սոֆյա Այվազյանի բլոգում, ուղեղս դադարեց իր փնտրտում, ինչու…,մեղմ ժպիտ հայտնվեց դեմքիս, և չարաճճիորեն
աչքերս սկսեց փայլել…
Ահա ձեր առաջադրանքի փնտրվող բառը- բոլոր տողերի կետիկների փոխարեն…
Օգոստոսի 29
Նախօրոք կարդացած են լինում «Դպիր» ամսագրից «Ինչն է ավելի կարևոր» հոդվածը: Ներկայացնում են իրենց կարծիքը հոդվածում շոշափված հարցերի մասին: Համեմատում են նախորդ օրվա հոդվածի հետ:
Կատարում են առաջադրանքը:
Յուրաքանրյուր տողում լրացրեք բաց թողած բառը(ում մասին է) և հիմնավորեք բառի ընտրությունը:
………………….ը հնարագետ, սրամիտ երեխաներ են, որոնք ցանկացած անսպասելի պայմաններում կարող են իրենց ընդունակությունները գործադրել և մեծերի մոտ իրավիճակների ու հարաբերությունների վերագնահատման անհրաժեշտության զգացում առաջացնել…
……………………ը կենսուրախ երեխաներ են` նրանք օգնում են մյուսներին արագաշարժ, կայտառ լինել, պաշտպանվել կարողանալ…
…………………….ը ինքնազարգացման, ինքնաշարժման ուժեղ միտումներով օժտված երեխաներ են, նրանք լրացնում են իրենց անհատական ընդունակությունների զարգացման գործում մանկավարժի թույլ տված վրիպումները:
……………………..ը զավեշտասեր երեխաներ են, ամենալուրջ բանում անգամ ծիծաղելին են տեսնում, կարողանում են խստորեն նախատել թափթփվածներին, փնթիներին նրանց համար անսովոր իրադրություններում և սիրում են ծաղրել նրանց: Նրանք լավ տրամադրություն և ծիծաղ են պարգևում ոչ միայն իրենց, այլև մյուսներին, ովքեր զգում են հումորը…
………………………ը մարդամոտ երեխաներ են, քանի որ իրենց յուրաքանչյուր չարաճճիությունը կատարում են նրանց հետ, ովքեր կարող են իրենց չարաճճիություններին մասնակցել
………………………ը իրականության ինքնուրույն ճանաչման և վերափոխման ձգտող գործուն երազողներ են…
………………………ը մանկավարժի միտքն են, մանկավարժության օբյեկտը:
……………………….ին կարելի է պատժել, սակայն հարկավոր է խրախուսել: