Posted in «Մուտք կրթահամալիր» ճամբար մանկավարժների համար

«Մուտք կրթահամալիր» ճամբար մանկավարժների համար: Իմ պարագայում կարող եմ ասել «Վերադարձ կրթահամալիր»

555

Ժամանակահատվածը՝  27.08-30.08

Ժամը՝ 9.00-14.30

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Աշխատակարգ

Օգոստոսի 27

9։00-9։55՝ «Մուտքի ճամբարի» աշխատակարգի ներկայացում:  Գեղարվեստական ստեղծագործության վերլուծություն  (պատասխանատու՝ Մարիետ Սիմոնյան)

10։00 -10։55՝ մանկավարժական քննարկումներ  (պատասխանատու՝ Գևորգ Հակոբյան)

11։00 -11։30՝  ընդմիջում

11։30-12։25՝  ուսուցումը կրթահամալիրի ուսումնական օրացույցով  (պատասխանատու՝ Լուսինե Բուշ)

12։30 -13։30՝  ուսուցումը ուսումնական ճամփորդություններով (պատասխանատու՝ Մարթա Ասատրյան)

14։00՝ մասնակցություն ընդհանուր պարապմունքին

14։30՝ քննարկում կրթահամալիրի առարկայական մասնագետի հետ

Օգոստոսի 28

9։00-9։55՝ ուսուցումը նախագծերով (Շամիրամ Պողոսյան)

10։00 -10։55՝ մանկավարժական քննարկումներ (պատասխանատու՝ Գևորգ Հակոբյան)

11։00 — 11։30՝ ընդմիջում

11։30-12։25՝ ուսուցումը կրթահամալիրի ուսումնական օրացույցով (պատասխանատու՝ Լուսինե Բուշ)

12։30-13։30՝ ուսուցումը նախագծերով (պատասխանատու՝ Մարթա Ասատրյան)

13.30-14.30՝ հասարակական նախագիծ (պատասխանատու՝ Էդմոն Փաշինյան)

14,00 — դաստիարակների հանդիպումը Նելի Արղությանի հետ (քոլեջ, «Աիդա Պետրոսյա» սրահ)

Օգոստոսի 29

9։00-9։55՝ հեծանվաերթ (պատասխանատու՝ Արմինե Թոփչյան)

10։00-10։55՝ մանկավարժական քննարկումներ  (պատասխանատու՝ Գևորգ Հակոբյան)

11։00-11։30՝ ընդմիջում

11։30-12։25՝ ուսուցումը կրթահամալիրի ուսումնական օրացույցով (պատասխանատու՝ Լուսինե Բուշ)

12։30 -13։30՝ ուսուցումը նախագծերով (պատասխանատու՝ Մարթա Ասատրյան)

13։45- 14։30՝ լող (պատասխանատու՝ Քրիստինե Հարությունյան)

Սեպտեմբերի 1

Վերելք Արագածի հարավային գագաթ

Իմ պարագայում կարող եմ ասել <<Վերադարձ կրթահամալիր>>:

Տարիներ առաջ, երբ հեռացա կրթահամալիրից, ու հայրենիքից, վերջինը սովորողների հետ եղել էր արշավականների մասին բլոգի ստեղծումը, որը իրենից պետք է ներկայացներ եռալեզու մի բլոգ, պատմելու էինք մեր հայրենիքի քար ու թփի, դարերի հիշողությունները իրենց մեջ պահող եկեղեցիների, լեռների, գետերի…մեր հայրենիքի մասին, շատ ափսոսացի երբ կիսատ մնաց, քանի որ ունեի փայլուն սովորողների խումբ: Ինչու այս ամենով սկսեցի, երբ վերադարձա, մուտքս կրթահամալիր, ևս բլոգի ստեղծումով էր, շնորհակալ ենք Բալջյան Գոհարին, իր քնքուշ ժպիտով խմբի մասնակիցներին օգնելու , մեր բոլոր հարցերին բարեհամբույր պատասխանելու, ջանասիրաբար, պատրաստակամ օգնելու համար:

Հաջորդ հանդիպումս տիկին Մարիետի հետ էր, որպես սեմինավար, իր տարիների փորձով  լեցուն ,իր հմայքով լցնող ,սեթևեթող շարժուձևերով պատմում ու ներկայացնում էր մեր կրթահամալիրի առանձնահատկությունների, աշխատանքի ձևերի մասին, նաև հանձնարարություններ տալով ,ևս մեկ անգամ համոզվելու համար յուրաքանչյուրի կարողություններին ու հմտություններին, ծանոթացանք   20-րդ դարի չեխ դրամատուրգ, արձակագիր Կարել Չապեկի առակներին, և մեր կարծիքն էինք ներկայացնում այդ առակիկների վերաբերյալ:

Ուսուցիչ ,մանկավարժություն, հանրակրթական օրենք , չափորոշիչներ, ,սովորողների աճը ըստ չափորոշիչների, հոդվածներ դպիրից, համեմատում համադրում, այս թեմաների, հարցադրումների շուրջ խոսել ենք մեր կրթահամալիրի իր լռությամբ ,լակոնիկությամբ խոսուն տիար Հակոբյանի հետ, մի պահ ինձ հիշեցի տասներորդ դասարանում, երբ տիար Հակոբյանը մեզ մաթեմատիկա էր բացատրում:

Նախագծերը, որոնք տարիներ շարունակ կրթահամալիրային ծրագրի բաղկացուցիչ մասն էին կազմում, իրենց հետաքրքրությամբ և տարողունակությամբ, շատ մեծ հնարավորություններ են տալիս թե ուսուցչին, թե սովորողներին, պրպտելու, ստեղծագործելու, ուսումնասիրելու, հետազոտելու, եզրահանգումների գալու,նոր տեխնոլոգիաները օգտագործելու….Նախագծերի լայն շրջանակի մասին ներկայացնում, պատմում, ուղղորդում էին կրթահամալիրի գեղուհիները իրենց յուրատիպությամբ, արհեստավարժությամբ, փաստացի հիմնավորումներով ,մանկավարժական պատումներով Շամիրամ Պողոսյանը, Լուսինե Բուշն ու Մարթա Ասատրյանը:

Այս ամենը ինձ հոգեհարազատ էր, ծանոթ, և ի ուրախություն ինձ ,կրթահամալիրից հեռանալով, չեմ դադարել անգամ այլ երկրում,մանկավարժությունից հեռանալ, կրթահամալիրի տված հմտություններով, կարողություններով կարողացել եմ անհատական ծրագրերով աշխատել:

Շատ  ոգևորիչ էր այսօրվա հեծանվաերթը, միջին դպրոցից մինչև հարավային դպրոց,  կարծում եմ լողը , հեծանիվը եթե մեկ անգամ սովորում ես , կապ չունի որոշ ժամանակ դադարել ես դրանցով զբաղվել, թե ոչ, միևնույն է ,որ տարիքում էլ նորից սկսես ստացվելու է:

Սպասում եմ, երբ ենք Արագած բարձրանալու:

Սեպտեմբերի 1

Վերելք Արագածի հարավային գագաթ

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s